Տոստաո
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 25, 1947[1] (77 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[2] | |||||||||||
Հասակ | 170 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 69 կիլոգրամ[3] | |||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էդուարդո Գոնսալվես դե Անդրադե (բրազ.-պորտ.՝ Eduardo Gonçalves de Andrade, հունվարի 25, 1947[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[2], առավել հայտնի է որպես Տոստաո[4] (պորտ.՝ Tostão), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող[5][6]։ Հանդես է եկել «Ամերիկա Մինեյրո», «Կրուզեյրո» և «Վասկո դա Գամա» ակումբներում։ Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 65 հանդիպում և խփել 35 գոլ։
1970 թվականի աշխարհի չեմպիոն։ 1971 թվականի Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ, «Կրուզեյրո» ակումբի պատմության լավագույն ռմբարկու[7] ՊՍՀՖՖ-ի վարկածով 20-րդ դարի Հարավային Ամերիկայի լավագույն խաղացողների շարքում զբաղեցնում է 14-րդ տեղը։ World Soccer ամսագրի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում զբաղեցնում է 55-րդ տեղը, Placar ամսագրի վարկածով Տոստաոն 48-րդ տեղում է։ Ընդգրկվել է նաև 20-րդ դարի լավագույն խաղացողների ցանկում՝ ըստ Voetbal International-ի[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոստաոն սկսել է խաղալ «Ամերիկա Մինեյրո» ակումբում, որտեղ հայտնվել է թիմի մարզիչ Օռլանդո Անդրադեի շնորհիվ։ Նա ժամանակին խաղացել է հոր՝ Էդուարդոյի հետ «Իտաի Վիլելա» ակումբում։ Հետագայում Տոստաոն հիշել է. «Ես նրան շատ բան եմ պարտական։ Եթե նա չլիներ, ես ֆուտբոլիստ չէի դառնա։ Ես փոքր էի հասակով և ուժերս բավարար չէին։ Բայց նա միշտ ասում էր, որ մարզիկ-ֆուտբոլիստների և ուժայինների դարն ավարտվում է, ուժին փոխարինելու է գալիս խելքը՝ բազմապատկված խորամանկությամբ և ճարպկությամբ»։
15 տարեկանում Տոստաոն սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում։ Նույն թվականին նա ընդգրկվել է նահանգի պատանեկան հավաքականում։ Նրա կազմում 1963 թվականին Տոստաոն հաղթել է Բրազիլիայի առաջին հավաքականին՝ խփելով իր թիմի երկու գոլերը։ Այս հաջողությունից հետո Տոստաոն դարձել է բրազիլական ֆուտբոլի գլխավոր ծագող աստղերից մեկը[9]։
Աչքի վնասվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին Բրազիլիայի գավաթի՝ «Կորինտիանսի» հետ խաղում Տոստաոն ձախ աչքի վնասվածք է ստացել։ Գնդակը հետ մղելիս հակառակորդ թիմի խաղացող Դիտաոն խփել է Էդուարդոյի ձախ աչքին։ Նրա մոտ ցանցաթաղանթի շերտազատում է տեղի ունեցել։
Ֆուտբոլիստը վիրահատվել է Հյուսթոնում։ Նա կրկին սկսել է ֆուտբոլ խաղալ, սակայն մեկ տարի անց նա կրկին վատացել է։ Ստիպված է եղել իրականացնել կրկնակի վիրահատություն. դրանից հետո Տոստաոն շատ հազվադեպ էր խաղում գլխով՝ վախենալով ցանցաթաղանթի վնասվածքի կրկնվելուց[7]։
ԱԱ-1970-ի ընտրական խաղերում Տոստաոն թիմի հիմնական ռմբարկուներից էր։ Բացի այդ, նա մեծ թվով գոլային փոխանցումներ է կատարել[10]։ Խաղի բարձր մակարդակ նա ցուցադրել է նաև 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի հաղթական առաջնությունում, որտեղ քառորդ եզրափակչում երկու գոլով է աչքի ընկել Պերուի դեմ խաղում (4:2)։ 26 տարեկանում, արդեն դառնալով աշխարհի չեմպիոն, Տոստաոն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան աչքի խնդիրների պատճառով։
Ստացել է բարձրագույն բժշկական կրթություն։ Հետագայում Տոստաոն դարձել է բրազիլացի առաջատար լրագրողներից և մեկնաբաններից մեկը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մինաիս Ժերայս նահանգի չեմպիոն – 1965, 1966, 1967, 1968, 1969
- Բրազիլիայի գավաթակիր – 1966
- Ռիո Բրանկոյի գավաթակիր – 1967, 1968
- Աշխարհի չեմպիոն – 1970
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային Ամերիկայի տարվա ֆուտբոլիստ – 1971
- Մինաիս Ժերայս նահանգի առաջնության լավագույն ռմբարկու – 1965, 1966, 1967, 1968, 1970
- Ռոբերտան գավաթի լավագույն ռմբարկու (հավասարեցված Բրազիլիայի առաջնությանը) – 1970
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշար | Լիգա[11] | ՄՆՄ[12] | ԼԳ | Այլ[13] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կրուզեյրո | 1963 | ? | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 6 |
1964 | ? | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 13 | |
1965 | ? | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 16 | |
1966 | ? | 18 | 8 | 4 | 0 | 0 | 0 | 0 | ? | 22 | |
1967 | ? | 20 | 5+ | 6 | 10 | 5 | 2 | 1 | ? | 32 | |
1968 | ? | 20 | 6+ | 8 | 0 | 0 | 0 | 0 | ? | 28 | |
1969 | ? | 16 | 3+ | 4 | 0 | 0 | 0 | 0 | ? | 20 | |
1970 | ? | 9 | 11+ | 12 | 0 | 0 | 0 | 0 | ? | 21 | |
1971 | 22 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 9 | |
1972 | ? | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 3 | |
Ընդհանուր | ? | 130 | 33+ | 34 | 10 | 5 | 2 | 1 | ? | 170 | |
Վասկո դա Գամա | 1972 | 40 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 6 |
1973 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 4 | 1 | |
Ընդհանուր | 40 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 44 | 7 | |
Ընդհանուր կարիերայում | ? | 136 | 33+ | 34 | 10 | 5 | 6 | 2 | ? | 177 |
Աղբյուր
- Márcio Sabino. «Tostão». Artilheiros (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1024992594 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.rsssf.com/miscellaneous/wcwinners.html
- ↑ Ճիշտ տառադարձումը՝ Տոստան։
- ↑ 1 Brazil in Mexico 1970 Արխիվացված 2006-01-01 Wayback Machine (Ստուգված է 3 փետրվարի 2011)
- ↑ Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.) (Ստուգված է 3 փետրվարի 2011)
- ↑ 7,0 7,1 «Если б глаз второй был у Тостао, вдвое больше б он забил голов». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «The Best x Players of the Century/All-Time». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Тостао — вольный стрелок». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Пеле. Моя жизнь и прекрасная игра. — М.: Планета, 1989.
- ↑ Ներառյալ Բրազիլիայի նահանգների առաջնությունները (Մինեյրո լիգա, Կարիեկո լիգա)։
- ↑ Բրազիլիայի գավաթ, Ռոբերտո Գոմես Պեդրոզայի գավաթ։
- ↑ 1967 թվականի Չեմպիոնների մրցաշար, Ռիո դե Ժանեյրոյի 1973 թվականի առաջնություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոստաո» հոդվածին։ |
|
- Հունվարի 25 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելու Հորիզոնտի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կրուզեյրոյի ֆուտբոլիստներ
- Վասկո դա Գամայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ