Տոյոհարա Տիկանոբու
Տոյոհարա Տիկանոբու ճապ.՝ 楊洲周延 | |
---|---|
Ծնվել է | 1838[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդո, Ճապոնիա |
Մահացել է | 1912[1][2][3][…] |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Nabeta Gyokuei? |
Մասնագիտություն | նկարիչ և ukiyo-e artist |
Toyohara Chikanobu Վիքիպահեստում |
Տոյոհարա Տիկանոբու (豊原周延, 1838[1][2][3][…], Էդո, Ճապոնիա - 1912[1][2][3][…]), ճապոնացի նկարիչ, Ուկիյո-է-ի վարպետ։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոյոհարա Տիկանոբուն ուկիյոյի զարգացման շրջանի վերջին նկարիչներից է եղել։ Հաշիմոտո Նաոյոսին (իսկական անունը) ծառայել է որպես Սակակիբարա տոհմի վասալ, որը պատկանել է Էկիգո նահանգում Տակադայի իշխանությանը։ Տոկուգավա Շոգունատի անկումից հետո Տոյոհարա Տիկանոբուն միացել է Շոգիտայի բանակին և մարտնչել է Ուենոյի ճակատամարտում։ Դրանից հետո նա միացել է ճապոնական ֆեոդալական ռազմական Տոկուգավա կառավարության աջակիցներին Հակոդատեում, որտեղ նա մասնակցել է Հակոդատեի ճակատամարտին՝ պաշտպանելով Գորյոկակու նավահանգիստը Էնոմոտո Տակեակիի և Օտորի Կեյսուկեի ղեկավարությամբ։ Շոգիտայի հանձնումից հետո նա ձերբակալվել է Թակադայի իշխանությունում։
1875 թվականին Հաշիմոտո Թադայոշին որոշել է զբաղվել նկարչությամբ և այն սովորել է Էդոյում՝ Կանոյի դպրոցում, այնուհետև տարվելով փայտափորագրությամբ՝ ընդունվել է Տոյոհարա Կունիտիկիի արհեստանոց։ Ճապոնական սովորույթի համաձայն՝ նա վերցրել է ուսուցչի ազգանունը և կեղծանունը՝ սկսած նրա անվան վերջին հիերոգլիֆից։ Ի տարբերություն իր ուսուցչի թատերական թեմաների՝ Տոյոհարա Տիկանոբուի կտավների սյուժեները դարձել են Ճապոնիայի անցյալը և ժամանակակից կյանքը, ճապոնական առասպելաբանությունը, կանայք և երեխաները, 1894-1895 թվականների Չին-ճապոնական պատերազմի իրադարձություններից դրվագները։
Տոյոհարա Տիկանոբուն նաև փորագրել է կայսերական ընտանիքի և նրանց շրջապատի մարդկանց դիմանկարներ, ինչպես նաև Միկադո պալատում ապրող կանանց սովորույթների և վարքի՝ նախկինում արգելված թեմաներով փորագրություններ է կատարել։ Բացի այդ, նա պատկերել է Մեյձիի դարաշրջանի նոր միտումները. արիստոկրատներ՝ հագնված եվրոպական նորաձևությամբ, ճապոնացիների ճանապարհորդություններն արտասահման, եվրոպական նվագախմբի համերգ և այլն։ Նրա ստեղծագործությունների շարքերից առանձնանում են`«Ազնվական կանանց պատկերները Տոկուգավայի դարաշրջանում», «Էդոյի բարքերն ու սովորույթները», «Ձյուն, լուսին և ծաղիկներ»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեծ ռուսական հանրագիտարան» և «Ճապոնիան այսօր» նախագիծը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chikanobu Тиканобу: взгляд художника©
- Chikanobu and Yoshitoshi Woodblock Prints
- Ukiyo-e Prints by Toyohara Chikanobu
- Biography of Toyohara Chikanobu, Artelino Արխիվացված 2016-04-04 Wayback Machine
- Biography of Toyohara Chikanobu, Robyn Butin of Honolulu
- Biography of Toyohara Chikanobu, Ukiyo-e.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոյոհարա Տիկանոբու» հոդվածին։ |
|