Տոյոհարա Տիկանոբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոյոհարա Տիկանոբու
ճապ.՝ 楊洲周延
Դիմանկար
Ծնվել է1838[1][2][3][…]
ԾննդավայրԷդո, Ճապոնիա
Մահացել է1912[1][2][3][…]
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունNabeta Gyokuei?
Մասնագիտություննկարիչ և ukiyo-e artist
 Toyohara Chikanobu Վիքիպահեստում

Տոյոհարա Տիկանոբու (豊原周延, 1838[1][2][3][…], Էդո, Ճապոնիա - 1912[1][2][3][…]), ճապոնացի նկարիչ, Ուկիյո-է-ի վարպետ։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոյոհարա Տիկանոբուն ուկիյոյի զարգացման շրջանի վերջին նկարիչներից է եղել։ Հաշիմոտո Նաոյոսին (իսկական անունը) ծառայել է որպես Սակակիբարա տոհմի վասալ, որը պատկանել է Էկիգո նահանգում Տակադայի իշխանությանը։ Տոկուգավա Շոգունատի անկումից հետո Տոյոհարա Տիկանոբուն միացել է Շոգիտայի բանակին և մարտնչել է Ուենոյի ճակատամարտում։ Դրանից հետո նա միացել է ճապոնական ֆեոդալական ռազմական Տոկուգավա կառավարության աջակիցներին Հակոդատեում, որտեղ նա մասնակցել է Հակոդատեի ճակատամարտին՝ պաշտպանելով Գորյոկակու նավահանգիստը Էնոմոտո Տակեակիի և Օտորի Կեյսուկեի ղեկավարությամբ։ Շոգիտայի հանձնումից հետո նա ձերբակալվել է Թակադայի իշխանությունում։

1875 թվականին Հաշիմոտո Թադայոշին որոշել է զբաղվել նկարչությամբ և այն սովորել է Էդոյում՝ Կանոյի դպրոցում, այնուհետև տարվելով փայտափորագրությամբ՝ ընդունվել է Տոյոհարա Կունիտիկիի արհեստանոց։ Ճապոնական սովորույթի համաձայն՝ նա վերցրել է ուսուցչի ազգանունը և կեղծանունը՝ սկսած նրա անվան վերջին հիերոգլիֆից։ Ի տարբերություն իր ուսուցչի թատերական թեմաների՝ Տոյոհարա Տիկանոբուի կտավների սյուժեները դարձել են Ճապոնիայի անցյալը և ժամանակակից կյանքը, ճապոնական առասպելաբանությունը, կանայք և երեխաները, 1894-1895 թվականների Չին-ճապոնական պատերազմի իրադարձություններից դրվագները։

Տոյոհարա Տիկանոբուն նաև փորագրել է կայսերական ընտանիքի և նրանց շրջապատի մարդկանց դիմանկարներ, ինչպես նաև Միկադո պալատում ապրող կանանց սովորույթների և վարքի՝ նախկինում արգելված թեմաներով փորագրություններ է կատարել։ Բացի այդ, նա պատկերել է Մեյձիի դարաշրջանի նոր միտումները. արիստոկրատներ՝ հագնված եվրոպական նորաձևությամբ, ճապոնացիների ճանապարհորդություններն արտասահման, եվրոպական նվագախմբի համերգ և այլն։ Նրա ստեղծագործությունների շարքերից առանձնանում են`«Ազնվական կանանց պատկերները Տոկուգավայի դարաշրջանում», «Էդոյի բարքերն ու սովորույթները», «Ձյուն, լուսին և ծաղիկներ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեծ ռուսական հանրագիտարան» և «Ճապոնիան այսօր» նախագիծը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոյոհարա Տիկանոբու» հոդվածին։