Jump to content

Տոկիոյի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկիոյի պալատ
Տեսակթանգարանի շենք, մշակութային կառույց և թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՓարիզի 16-րդ շրջան[1]
Հասցեavenue du Président-Wilson? (13)
Հիմնադրվել է2000
Կայքpalaisdetokyo.com(ֆր.) և palaisdetokyo.com/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Տոկիոյի պալատ, ժամանակակից արվեստին նվիրված շենք, որը գտնվում է Շայո պալատի հրապարակի դիմաց` Փարիզի 16-րդ թաղամասում։ Շենքի Արևելյան թևը պատկանում է Փարիզ քաղաքին, և այստեղ է գտնվում ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ)ը։ Շինության արևելյան թևը պատկանում է Փարիզին, այստեղ է գտնվում Ժամանակակից արվեստի թանգարանը։ Արևտյան թևը պատկանում է ֆրանսիական կառավարությանը և 2002 թվականից ի վեր այստեղ է գտնվում Ֆրանսիայի ամենամեծ թանգարանը՝ Palais de Tokyo / Site de création contemporaine–ը՝ նվիրված ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցադրություններին։

Շենքը Սեն գետից բաժանվում է Նյու Յորքի պողոտայով, որը նախկինում կոչվել է Դեբիլի առափնյա պողոտա, իսկ ավելի ուշ (1918-1945 թվականներին)՝ ավենյու դե Տոկիո։ Շենքի անվանումը գալիս է այս փողոցի անունից։

Պալատը բացել է նախագահ Ալբեր Լեբրենը 1937 թվականի մայիսի 24-ին՝ 1937 թվականի արվեստի և տեխնոլոգիաների համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ[2]։ Շենքի սկզբնական անվանումն է Palais des Musées d ' art moderne (Ժամանակակից արվեստի թանգարանների պալատ)։ Այդ ժամանակից ի վեր շենքում հյուրընկալվել են բազմաթիվ կազմակերպություններ, նախագծեր և ստեղծագործական տարածքներ։ Դրանց թվում են արվեստի և գեղեցկության թանգարանը (1977-1986), Լա Ֆեմի, լուսանկարչության ազգային կենտրոնը, իսկ 1986 թվականից՝ կինոյի պալատը։

Ժամանակակից արվեստի ներկայիս կենտրոնը բացվել է հանրության համար 2002 թվականի մարտին «Site de création contemporaine» (Ժամանակակից ստեղծագործության կայք) նոր անունով և մասնագիտացել է զարգացող ֆրանսիական և միջազգային արվեստի ասպարեզում։ Շենքը 2012 թվականին վերանորոգել և ընդլայնել են ճարտարապետներ Անն Լակատոնին և Ժան-Ֆիլիպ Վասալին, որոնք հետագայում արժանացել են Պրիցկերի ճարտարապետական մրցանակի[3]։ Մշտական հավաքածու չունենալով՝ Տոկիոյի պալատը համարվում է «Եվրոպայի ամենամեծ ժամանակակից արվեստի հավաքածու չկազմող թանգարանը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Musee d'Art moderne de la Ville de Paris (City Museum of Modern Art)». Yahoo! Travel. Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
  3. Pogrebin, Robin (2021 թ․ մարտի 16). «Affordable Housing Earns French Couple the Pritzker Prize». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկիոյի պալատ» հոդվածին։