Տիրելիի թագավորական հնէաբանական թանգարան (անգլ.՝ Royal Tyrrell Museum of Palaeontology), հնէաբանական թանգարան, որը գտնվում է Դրամհելերում, (Կանադա)յի Ալբերտա նահանգի Բադլենդս շրջանում։ Հիմնադրվել է 1985 թվականին։ Իր գոյության ողջ ընթացքում այն այցելել է ավելի քան 600 000 մարդ։
Թանգարանն ունի 10 ցուցադրական պատկերասրահ։
Հսկա Տիրելիի թանգարանը պարունակում է ավելի քան 80,000 ցուցանմուշ՝ ներառյալ քառասուն ամբողջական դինոզավրերի կմախքներ, Tyrannosaurus rex և Ալբերտոզավր տեսակները։ Ցուցասրահներում օգտագործվում են ինտերակտիվ հպման տարրեր, համակարգիչներ և աուդիովիզուալ պրոյեկտորներ։ Որպես խոշոր հետազոտական կենտրոն՝ Տիրելիի թանգարանը նաև հնարավորություն է տալիս իր այցելուներին դիտել ոսկորները մաքրող և ցուցահանդեսների համար տարբեր ցուցանմուշներ պատրաստող գիտնականների աշխատանքը։ Բացի այդ, թանգարանն ունի բազմաթիվ զբոսանքի արահետներ և զբոսախնջույքներ նրանց համար, ովքեր կցանկանային զգալ Բադլենդների անբարենպաստ վայրերի տարօրինակ տեսարանները։