Տիրելիի թագավորական հնէաբանական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրելիի թագավորական հնէաբանական թանգարան
Տեսակբրածոների թանգարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունԱլբերտա
Հասցե1500 N Dinosaur Trail
Հիմնադրվել էսեպտեմբերի 25, 1985 և 1985[1]
Այցելուներ400 000 մարդ
Կայքtyrrellmuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Տիրելիի թագավորական հնէաբանական թանգարան (անգլ.՝ Royal Tyrrell Museum of Palaeontology), հնէաբանական թանգարան, որը գտնվում է Դրամհելերում, (Կանադա)յի Ալբերտա նահանգի Բադլենդս շրջանում։ Հիմնադրվել է 1985 թվականին։ Իր գոյության ողջ ընթացքում այն այցելել է ավելի քան 600 000 մարդ։

Թանգարանն ունի 10 ցուցադրական պատկերասրահ։

Հսկա Տիրելիի թանգարանը պարունակում է ավելի քան 80,000 ցուցանմուշ՝ ներառյալ քառասուն ամբողջական դինոզավրերի կմախքներ, Tyrannosaurus rex և Ալբերտոզավր տեսակները։ Ցուցասրահներում օգտագործվում են ինտերակտիվ հպման տարրեր, համակարգիչներ և աուդիովիզուալ պրոյեկտորներ։ Որպես խոշոր հետազոտական կենտրոն՝ Տիրելիի թանգարանը նաև հնարավորություն է տալիս իր այցելուներին դիտել ոսկորները մաքրող և ցուցահանդեսների համար տարբեր ցուցանմուշներ պատրաստող գիտնականների աշխատանքը։ Բացի այդ, թանգարանն ունի բազմաթիվ զբոսանքի արահետներ և զբոսախնջույքներ նրանց համար, ովքեր կցանկանային զգալ Բադլենդների անբարենպաստ վայրերի տարօրինակ տեսարանները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրելիի թագավորական հնէաբանական թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրելիի թագավորական հնէաբանական թանգարան» հոդվածին։