Jump to content

Տիմոթեոս (նկար, Վան Էյկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմոթեոս
տեսակնկար
նկարիչՅան վան Էյկ
տարի1432
բարձրություն33,3
լայնություն18,9
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության[1]
ժանրդիմապատկեր[2]
նյություղաներկ[2] և փայտե տախտակ[3]
գտնվում էԼոնդոն
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ[2][4]
հիմնական թեմատղամարդ
https://closertovaneyck.kikirpa.be/verona/#viewer/rep1=2&id1=7852375fa85bdb74fff6361655ac9cd6, https://www.wga.hu/html/e/eyck_van/jan/01page/12thymot.html կայք
Ծանոթագրություններ
 Portrait of a Young Man (Tymotheos) by Jan van Eyck Վիքիպահեստում

Տղամարդու դիմանկար, որը հայտնի է նաև որպես Տիմոթեոս և Léal Souvenir անուններով, Յան վան Էյկի ամենավաղ պահպանված դիմանկարներից է։ Ամսաթիվը կտավի վրա գրված գրության մեջ՝ 1432 թվականի հոկտեմբերի 10-ն է։ Այն միջնադարյան արվեստում աշխարհիկ դիմանկարչության ամենավաղ պահպանված օրինակներից է։

Փոքր նկարում պատկերված է Բուրգունդիայի ոճով հագնված անհայտ մի երիտասարդ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկարը երեք քառորդ շրջադարձով պատկերում է մի մարդու (ըստ Էրվին Պանոֆսկու՝ երեսուն տարեկան), մի փոքր թեքված ձախ, միատոն մուգ ֆոնի վրա։ Նրա հագին գերժամանակակից (բայց ոչ արիստոկրատական) կանաչ կապոն է, գլխին գլխարկ՝ աջ ուսի վրա իջած գլխանոցով։ Նա նաև կրում է բարակ մորթյա օձիքով կարմիր հագուստ։ Նկատելի է, որ նա ճաղատ է, ինչպես նաև կզակի վրա չունի մազեր, ոչ էլ հոնքեր. թարթիչները առկա են, բայց դրանք ավելացված են համարվում հետագա ռեստավրացիայի ժամանակ։

Նրա ձախ ձեռքը հենված է ճաղաշարին, բայց այն թաքնված է աջ ձեռքի ետևում, որը պահում է թղթագլանը[5]։ Ձեռքերն ավելացվել են հիմնական նկարից մի փոքր ուշ, հնարավոր է` հենց Վան Էյկի կամ նրա արհեստանոցի նկարիչների կողմից։ Նկարի մեջ ձեռքերը հիշեցնում են Բոդուեն դե Լանոյի սեփական դիմանկարը (մոտ 1435)։ Պարզ չէ, թե ինչ փաստաթուղթ է պահում տղամարդը։ Եթե մոդելը երաժիշտ լիներ, դա կարող էր լինել նոտաներ։ Մեկ այլ տեսություն ենթադրում է, որ սա նախատեսված քանդակի նկարագրությունն է կամ իրավական փաստաթուղթ կամ էլ պարսավագիր։

Դիմանկարը հաճախ համարվում է հետմահու։ Ս. Ջոնսը նշում է[6], որ հին հռոմեական գերեզմանաքարերը հաճախ պատկերում էին հանգուցյալներին ճաղաշարի հետևում և փորագրված գրությամբ, այն, ինչ կարող էր իմանալ վան Էյկը Ֆրանսիա կատարած իր ճանապարհորդությունից։

Արձանագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քարե ճաղաշարի» վրա նկարիչը պատկերում է երեք «փորագրված» մակագրություն.

  1. հուն․՝ TγΜ.ωΟΕΟς
  2. ֆր.՝ LÉAL SOVVENIR
  3. լատին․՝ Actu[m] an[n]o d[omi]ni.1432.10.die ocobris.a.ioh[anne] de Eyck

Թարգմանություն

  1. Հունարեն արձանագրությունն ամենաառեղծվածայինն է։ Տե՛ս ստորև բերված բաժինը։
  2. «Leal (совр. loyal) souvenir» մոտավորապես թարգմանվում է որպես նվիրված հիշողություններ (հուշանվեր)։ Արձանագրությունը հուշում է, որ դիմանկարը հետմահու է և ստեղծված է հիշողության հիման վրա։
  3. մակագրություններից ամենամաքուրը։ Թարգմանությունն ասում է. «Դա արվել է Քրիստոսից հետո 1432 թվականի հոկտեմբերի 10-ին, Վան Էյկի կողմից»։ Լատիներենի իրավագիտական բառապաշարը, ըստ Քեմփբելի, հաստատում է այն ենթադրությունը, որ մոդելը կարող է փաստաբան լինել։

«Տիմոթեոս». Մոդելի նույնականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժիլ Բենշուան (աջից) Գիյոմ Դյուֆայի հետ, մանրանկարչություն, մոտ 1450 թ.

Հունարեն արձանագրությունը, չնայած ոչ այնքան ընթեռնելի է ժամանակի պատճառով, կարդացվում է ինչպես հուն․՝ TγΜ.ωΟΕΟς։ Գոյություն ունի վերծանման մի քանի տարբերակ։

Այնուամենայնիվ, Նիդերլանդներում նման անվանում չի եղել մինչև Ռեֆորմացիան, և այս փաստի բացահայտումը ստիպեց Պանոֆսկուն այն դիտել որպես սքոլաստիկա-հումանիստական այլաբանություն, որի նպատակն էր մոդելը միավորել անտիկ դասական կարևոր գործչի հետ։ Ինչպես հավատում էր Պանոֆսկին, այս անունը կրող միայն մեկ կարկառուն անձնավորություն կար՝ Տիմոֆեյ Միլեցկին, ով հեղափոխություն կատարեց հունական երաժշտության մեջ Եվրիպիդեսի և Պլատոնի օրոք։ Դրանից նա եզրակացրեց, որ միայն երաժիշտը կարող էր լինել վան Էյկի մոդելը, և նա նույնքան հայտնի էր (ինչպես Տիմոֆեյ Միլեցկին) իր նորարարությունների շնորհիվ։ Դրան գումարվեց այն փաստը, որ իսկապես 15-րդ դարի սկզբին երաժշտության մեջ շրջադարձ եղավ դեպի Վերածննդի երաժշտություն, որը տեղի ունեցավ Բուրգունդիայի դքսի արքունիքում։ Բուրգունդյան դպրոցի առաջատար երաժիշտներն էին Գիյոմ Դուֆեյը և Ժիլ Բենշուան։ Քանի որ հայտնի է, որ Դուֆեյը դիմանկարը նկարելիս արտերկրում էր, մոդելը, ըստ Պանոֆսկու, կարող էր լինել միայն ժիլ Բենշուան[5]։

Լորն Քեմփբելը մերժում է Պանոֆսկու նույնականացումը՝ պատճառաբանելով, որ Բենշուան հոգևորական է եղել, իսկ դիմանկարում պատկերված տղամարդը հոգևորականի նման չի հագնվել[7]։ Չնայած Բենշուան կանոնիկոս էր, այնուամենայնիվ, նա երբեք չի ձեռնադրվել (այդպիսով, նա պարտավոր չէր քահանայական հանդերձանք հագնելու)։

Այլընտրանքային բացատրություն առաջարկեց Վենդի Վուդը[8]։ Այն հիմնված է նմանատիպ պատճառաբանության վրա։ Հին հույն երաժիշտ Տիմոֆեյ Միլեցկու հետ մեկտեղ հայտնի էր նաև մի քանդակագործ, որը համբավ էր ձեռք բերել իր խորաքանդակներով։ Իսկ Բուրգունդիայի արքունիքում, ըստ Վենդի Վուդի հետազոտության, աշխատել է քանդակագործ Ժիլ դը Բլանշերը։ Այդ պատճառով նա Վան Էյկի «Տիմոթեոսը» նույնացնում է Ժիլ դե Բլաշերի հետ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://balat.kikirpa.be/object/40004096
  2. 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/images/2077
  3. https://www.kikirpa.be/friedlaender/2
  4. Friedländer M. J. Early Netherlandish painting Vol. I The van Eycks—Petrus Christus — 1967. — P. 38.
  5. 5,0 5,1 5,2 Norbert Schneider. The Art of the Portrait: Masterpieces of European Portrait-painting, 1420—1670. Taschen 2002. P. 30-31
  6. Jones, Susan Frances. Van Eyck to Gossaert. National Gallery, 2011
  7. Campbell, Lorne. The Fifteenth-Century Netherlandish Paintings. London, National Gallery. New Haven: Yale University Press, 1998
  8. Wendy Wood. A New Identification of the Sitter in Jan van Eyck’s Tymotheos Portrait // The Art Bulletin Vol. 60, No. 4 (Dec., 1978), pp. 650—654

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Borchert, Till-Holger. Van Eyck. London: Taschen, 2008. ISBN 3-8228-5687-8
  • Dhanens, Elisabeth. Hubert and Jan van Eyck. New York: Tabard Press, 1980. ISBN 0-914427-00-8
  • Harbison, Craig. Jan van Eyck, The Play of Realism. London: Reaktion Books, 1991. ISBN 0-948462-18-3
  • Kemperdick, Stephan. The Early Portrait, from the Collection of the Prince of Liechtenstein and the Kunstmuseum Basel. Munich: Prestel, 2006. ISBN 3-7913-3598-7
  • Pächt, Otto. Van Eyck and the Founders of Early Netherlandish Painting. 1999. London: Harvey Miller Publishers. ISBN 1-872501-28-1
  • Smith, Jeffrey Chipps. The Northern Renaissance. London: Phaidon Press, 2004. ISBN 0-7148-3867-5
  • Upton, Joel Morgan. Petrus Christus: His Place in Fifteenth-Century Flemish painting. University Park, PA: Pennsylvania State University Press, 1989 ISBN 0-271-00672-2
  • Weale, W. H. J. Hubert and John Van Eyck, their life and work. London: J. Lane Company, 1908