Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձան
Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձան | |
---|---|
Վլադիսլավ Վոլկովի հուշարձանը | |
Տեսակ | Կիսանդրի և հուշարձան |
Ճարտարապետ | Բորիս Տխոր |
Ստեղծում | 1975 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Voykovsky District? |
Շինության ձև | Կիսանդրի |
Նյութ | բրոնզ, գրանիտ, Լաբրադորիտ և տիտան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Northern district of Moscow Վիքիպահեստում |
Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձան (ռուս.՝ Памятник космонавту Владиславу Волкову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային տիեզերագնաց-օդաչու Վլադիսլավ Վոլկովին (1935-1971)։ Տեղադրվել է 1975 թվականի օգոստոսի 7-ին այն փողոցում, որը 1971 թվականից կոչվում է նրա անունով[1]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Գեորգի Մոիսեևիչ Թոիձեն և ճարտարապետներ Ի. Մ. Սուդենիկինն ու Բորիս Տխորը[2][3][4]։ 2007 թվականին հուշարձանին տրվել է մշակութային ժառանգության բացահայտված օբյեկտի կարգավիճակ[5]։
Հուշարձանի հասցեն՝ ք. Մոսկվա, Տիեզերագնաց Վոլկովի փողոց, 1։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդաչուի բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե ողորկված գլանաձև պատվանդանի վրա։ Այն գոտեվորված է ընդհատվող «ուղեծրով», որը պատրաստված է նույն նյութից, ինչ տիեզերագնացի քանդակը, և խորհրդանշում է Վոլկովի թռիչքը «Սոյուզ-11» տիեզերանավով, երբ զոհվեց ամբողջ անձնակազմը։ Պատվանդանին արված է հետևյալ գրությունը. «Տիեզերագնաց-օդաչու Վոլկովին Վլադիսլավ Նիկոլաևիչ», իսկ ավելի ցած պատկերված են նրա ստացած պարգևները՝ Խորհրդային Միության հերոսի երկու մեդալները։ Որպես հուշակոթողի հիմք ծառայում է լաբրադորիտից պատրաստված սեղանաձև հարթակը, որի վրա պատկերված են տիտանե աստղեր և երկու շերտեր, որոնք հիշեցնում են Վլադիսլավ Վոլկովի թռիչքների մասին՝ 1969 թվականին «Սոյուզ-7» տիեզերանավով և վերջինը՝ 1971 թվականին «Սոյուզ-11» տիեզերանավով[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мария Трошенкова (2013 թ․ ապրիլի 12). «Девять «космических» мест Москвы». Редакция газеты «Вечерняя Москва». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Шокарев, Вострышев, 2018, էջ 146
- ↑ Демин, 1997, էջ 203
- ↑ Промыслов, 1984, էջ 226
- ↑ «Постановление Правительства Москвы «О государственной регистрации прав на недвижимые объекты монументального искусства, отнесённые к объектам культурного наследия»». КонсультантПлюс. 2007 թ․ հունվարի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Кожевников, 1976, էջ 126
- ↑ Ястржембский, Синютин, 1987, էջ 163
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Демин М. Т., Всероссийское добровольное научно-исследовательское и культурно-просветительское общество «Энциклопедия российских деревень.», Аграрный институт РАСХН, Префектура Северного административного округа Москвы Северный округ Москвы - XX век. — М.: Энциклопедия российских деревень, 1997. — 733 с.
- Кожевников Р. Памятники и монументы Москвы. — М.: Московский рабочий, 1976. — 167 с.
- Промыслов В. Ф. Москва, свершения и планы. — М.: Прогресс, 1984. — 251 с.
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790
- Ястржембский Л., Синютин М. Москва в вопросах и ответах. — М.: Московский рабочий, 1987. — 222 с.