Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձան
Памятник-бюст В.Н.Волкову.JPG
Վլադիսլավ Վոլկովի հուշարձանը
Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձանը գտնվում է Ռուսաստանում
Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձան
Կոորդինատներ 55°48′55.552″ հս․ լ. 37°30′8.708″ ավ. ե. / 55.81543111° հս․. լ. 37.50241889° ավ. ե. / 55.81543111; 37.50241889Կոորդինատներ: 55°48′55.552″ հս․ լ. 37°30′8.708″ ավ. ե. / 55.81543111° հս․. լ. 37.50241889° ավ. ե. / 55.81543111; 37.50241889
Գտնվում է Ռուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է 1975
Շինության ձևը Կիսանդրի
Կառուցել է Գեորգի Թոիձե
Ներկա վիճակը Կանգուն

Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձան (ռուս.՝ Памятник космонавту Владиславу Волкову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային տիեզերագնաց-օդաչու Վլադիսլավ Վոլկովին (1935-1971)։ Տեղադրվել է 1975 թվականի օգոստոսի 7-ին այն փողոցում, որը 1971 թվականից կոչվում է նրա անունով[1]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Գեորգի Մոիսեևիչ Թոիձեն և ճարտարապետներ Ի. Մ. Սուդենիկինն ու Բորիս Տխորը[2][3][4]։ 2007 թվականին հուշարձանին տրվել է մշակութային ժառանգության բացահայտված օբյեկտի կարգավիճակ[5]։

Հուշաձանի հասցեն՝ ք. Մոսկվա, Տիեզերագնաց Վոլկովի փողոց, 1։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդաչուի բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե ողորկված գլանաձև պատվանդանի վրա։ Այն գոտեվորված է ընդհատվող «ուղեծրով», որը պատրաստված է նույն նյութից, ինչ տիեզերագնացի քանդակը, և խորհրդանշում է Վոլկովի թռիչքը «Սոյուզ-11» տիեզերանավով, երբ զոհվեց ամբողջ անձնակազմը։ Պատվանդանին արված է հետևյալ գրությունը. «Տիեզերագնաց-օդաչու Վոլկովին Վլադիսլավ Նիկոլաևիչ», իսկ ավելի ցած պատկերված են նրա ստացած պարգևները՝ Խորհրդային Միության հերոսի երկու մեդալները։ Որպես հուշակոթողի հիմք ծառայում է լաբրադորիտից պատրաստված սեղանաձև հարթակը, որի վրա պատկերված են տիտանե աստղեր և երկու շերտեր, որոնք հիշեցնում են Վլադիսլավ Վոլկովի թռիչքների մասին՝ 1969 թվականին «Սոյուզ-7» տիեզերանավով և վերջինը՝ 1971 թվականին «Սոյուզ-11» տիեզերանավով[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]