Տիգրան Ճառաքյան
Տիգրան Ճառաքյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1909 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1996 Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ և ռենտգենաբան |
Հաստատություն(ներ) | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան[1] |
Ալմա մատեր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1939)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1967) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Տիգրան Կարապետի Ճառաքյան (օգոստոսի 31, 1909, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1996, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ ֆիզիոլոգ, ռադիոլոգ։ Բժշկական ծառայության գեներալ-մայոր (1961), բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1971)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931-1971 թվականներին եղել է զինվորական ծառայության մեջ։ 1939 թվականին ավարտել է Լենինգրադի Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան։ Եղել է Լևոն Օրբելիի աշակերտը։ Եղել է նույն ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, 1949 թվականից՝ ավագ դասախոս, 1951-1971 թվականներին՝ լաբորատորիայի վարիչ։ 1970 թվականից միաժամանակ դասախոսել է Ա. Ժդանովի անվան համալսարանում։ Եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ճառագայթաբան։
Գիտական աշխատանքները նվիրված են հիմնականում ռադիոկենսաբանության պրոբլեմային հարցերին։ 200 գիտական աշխատությունների հեղինակ է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джаракьян Т.К., Владимиров В.Г., Радиозащитные эффекты у животных и человека, М., Энергоиздат, 1982, 89 с.
- Джаракьян Т.К., Леон Абгарович Орбели, Л., ВМА, 1982, 49 с.
- Джаракьян Т.К., Геморрагический синдром острой лучевой болезни, 1976
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 86)։ |
- Օգոստոսի 31 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- 1996 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի շրջանավարտներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիոլոգներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ