Տիգրան Ճառաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Ճառաքյան
Ծնվել էօգոստոսի 31, 1909(1909-08-31)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1996
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունֆիզիոլոգ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Ճառաքյան Տիգրան Կարապետի (1909, օգոստոսի 31, Պետերբուրգ (այժմ՝ Լենինգրադ) - 1996, Սանկտ Պետերբուրգ), հայ ֆիզիոլոգ, ռադիոլոգ։ Բժշկական ծառայության գեներալ-մայոր (1961), բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931-1971 թվականներին եղել է զինվորական ծառայության մեջ։ 1939 թվականին ավարտել է Լենինգրադի Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան։ Եղել է Լևոն Օրբելիի աշակերտը։ Եղել է նույն ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, 1949 թվականից՝ ավագ դասախոս, 1951-1971 թվականներին՝ լաբորատորիայի վարիչ։ 1970 թվականից միաժամանակ դասախոսել է Ա. Ժդանովի անվան համալսարանում։ Եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ճառագայթաբան։

Գիտական աշխատանքները նվիրված են հիմնականում ռադիոկենսաբանության պրոբլեմային հարցերին։ 200 գիտական աշխատությունների հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джаракьян Т.К., Владимиров В.Г., Радиозащитные эффекты у животных и человека, М., Энергоиздат, 1982, 89 с.
  • Джаракьян Т.К., Леон Абгарович Орбели, Л., ВМА, 1982, 49 с.
  • Джаракьян Т.К., Геморрагический синдром острой лучевой болезни, 1976
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 86 CC-BY-SA-icon-80x15.png