Տիգրան Հակոբյան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1897 Արդաբիլ, Իրան |
Մահացել է | 1977 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Տիգրան Հարությունի Հակոբյան (1897, Արդաբիլ, Իրան - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Հակոբյանը ծնվել է Իրանի Արդաբիլ քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թավրիզում։ 1917 թվականին ընդունվել է այդ քաղաքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ[1]։
1921 թվականի վերջերին եկել է Խորհրդային Հայաստան, որտեղ կատարել է կուսակցական տարբեր աշխատանքներ[1]։
1927-1930 թվականներին Տիգրան Հակոբյանը սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում, որից հետո ևս մեկ տարի՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայում։ Վերադառնալով Երևան՝ 1932 թվականին նշանակվել է Կոմհամալսարանի ռեկտոր։ 1934 թվականից նա դասախոսել է Երևանի պետական համալսարանում, այնուհետև՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական և Բաքվի հայկական մանկավարժական ինստիտուտներում։ 1947-1952 թվականներին Հակոբյանը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի վարիչի, իսկ 1958-1963 թվականներին` բանասիրական ֆակուլտետի արևելյան ֆիլոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնները[1]։
Կյանքից հեռացել է 1977 թվականին՝ 80 տարեկանում։ Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[2]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձին գրքերով կամ գիտական ժողովածուներում Հակոբյանը լույս է ընծայել հետևյալ ծավալուն հետազոտությունները.
- «Ռուսական առաջին ռևոլյուցիայի ազդեցությունը 1905-1911 թթ. իրանական ռևոլյուցիայի վրա» (Երևան, 1955)[3]
- «Հայերի պայքարը կաթոլիկ միսիոներների ասիմիլատորական ձգտումների դեմ Իրանում, 16-18-րդ դարերում» («Արևելագիտական ժողովածու», թիվ 1, 1960)[4] և այլն[1]։
Պարսկերենից թարգմանել է քրդերի պատմության սկզբնաղբյուր հանդիսացող «Շարաֆ-Նամեի» 1-ին հատորը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ստեփանյան, Գառնիկ (1981). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Բ, Ժ-Մ. Երևան: Սովետական գրող. էջ 150. ISBN 5-550-00265-5.
- ↑ «The memorial of Hakobyan Tigran (Տիգրան Հակոբյան Հարությունի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Ռուսական առաջին ռևոլյուցիայի ազդեցությունը 1905-1911 թթ. իրանական ռևոլյուցիայի վրա». publishing.ysu.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Հովհաննիսյան Նիկոլայ; Եգանյան Հ; Սարգսյան Ե; Ակոպով Գ; Մհոյան Շ; Սարգսյան Գ; Սաֆրաստյան Ռուբեն; Ինճիկյան Հ; Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիա (eds.). «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ». ՀՍՍՀ ԳԱ հրատ. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)