Տիբո V (Բլուայի դուքս)
Տիբո V դը Բլուա հոլ.՝ Thibaut V de Blois | |||
| |||
---|---|---|---|
1152 - 1191 | |||
Նախորդող | Տիբո IV | ||
Հաջորդող | Լուի դը Բլուա | ||
| |||
1152 - 1191 | |||
Նախորդող | Տիբո IV | ||
Հաջորդող | Լուի դը Բլուա | ||
| |||
1152 - 1191 | |||
Նախորդող | Տիբո IV | ||
Հաջորդող | Լուի դը Բլուա | ||
| |||
1153 - 1191 | |||
Նախորդող | Ռաուլ I դը Վերմանդուա | ||
Հաջորդող | տիտղոսը վերացել է | ||
Մասնագիտություն՝ | ազնվական | ||
Դավանանք | քրիստոնյա | ||
Ծննդյան օր | 1130 | ||
Վախճանի օր | հունվարի 20, 1191 | ||
Վախճանի վայր | Աքքա, Աքարայի մոտակայք, Հյուսիսային մարզ, Իսրայել | ||
Թաղված | Pontigny Abbey | ||
Դինաստիա | Բլուա-Շամպայնների տուն | ||
Քաղաքացիություն | Ֆրանսիա | ||
Հայր | Տիբո IV | ||
Մայր | Մատիլդա Կարինտիացի | ||
Ամուսին | Սիբիլ դը Շատո Ռետար, Ալիսա Ֆրանսիացի | ||
Զավակներ | Լուի դը Բլուա, Մարգարիտ դը Բլուա, Ադելաիդա, Իզաբելա | ||
Տիբո V Բարի դը Բլուա (ֆր.՝ Thibaut V le Bon de Blois, 1130-հունվարի 20, 1191), Բլուայի, Շատոդենի և Շարտրի դուքս 1152-1191 թվականներին։ Բլուայի, Շամպանի և Շարտրի դուքս Տիբո II Մեծի և Մատիլդա Կարինտիացու որդին։ Եղել է Լյուդովիկոս VII-ի կնոջ՝ թագուհի Ադել Շամպայնցու, Հենրիխ I Շամպանցու, Գիլոմ Սպիտակաձեռնի, Էտիեն դը Սանսերի, Ագնես դը Բլուայի, դը Բար կոմսուհու և Բուրգունդիայի դքսուհի Մարիա դը Բլուայի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1152 թվականին նա դարձավ Ֆրանսիայի սենեշալ։ Այդ տարում հոր մահից հետո ժառանգում է Շարտրի և Բլուայի դքսությունները։ Նրա ավագ եղբայր Հենրիխ I-ը ժառանգում է Շամպայնի դքսությունը, իսկ փոքր եղբորը՝ Էտիենին, հասնում է Սանսերի դքսությունը։
Տիբոն մեծ մասամբ ապրում էր Շարտրում, որտեղ վերանորոգեց և ամրացրեց քաղաքի պատերը։
Տիբոն առաջին անգամ ամուսնացավ Սիբիլ դը Շատո Ռենարի հետ, որի միջոցով դարձավ դը Շատո Ռենարի սենյոր։ Նրա մահվանից հետո Տիբոյի քույր Ադել Շամպանցին նրան ամուսնացրեց Ադելի խորթ դստեր, Լյուդովիկոս VII-ի և Ալիենոր Ակվիտանցու դուստր Ալիքս Ֆրանսիացու հետ[1]։
Երիտասարդ թագավոր Ֆիլիպ II-ի դեմ ապստամբության ժամանակ, որին մասնակցում էին Ֆրանսիայի խոշոր ավատատերերից շատերը, այդ թվում՝ Տիբոյի մեծ եղբայրը՝ Հենրիխ I-ը, նա միացավ ապստամբներին, բայց հետո հաշտվեց արքայի հետ և նրա հետ մասնակցեց Խաչակրաց երրորդ արշավանքին։ 1190 թվականի ամռանը Տիբոն ժամանեց Սուրբ Երկիր։
Մահացել է 1191 թվականի հունվարի 20-ին Աքքայի պաշարման ժամանակ։
Ընտանիք և երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին կին. Սիբիլ դը Շատո-Ռենար (մինչև 1164 թվականը)
- 2-րդ կին. (1164) Ալիքս Ֆրանսիացի (1150-1195 թթ.), Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ի և Ալիենոր Ակվիտանցու աղջիկ։ Ունեցել են 7 երեխա.
Տիբոն, Հենրին և Ֆիլիպը մահացել է մանուկ հասակում.
- Լյուդովիկ (մահացել է 1205 թվականին), Բլուայի, Կլերմոնի և Շարտրի դուքս, կին՝ Եկատիրինա, Կլերմոն ան Բովեզիի դքսուհի
- Մարգարիտա (1170-1230 թթ.), Բլուայի և Շատոդենի դքսուհի
- 1-ին ամուսին. (մոտավորապես 1183 թվականից) Հուգո III դ'Ուազի (մահացել է 1189 թվականին), Կամբրեյի վիկոնտ
- 2-րդ ամուսին. (մոտավորապես 1190 թվականից) Օտոն I (մահացել է 1200 թվականին), Բուրգունդիայի դուքս
- 3-րդ ամուսին. (1200 թվականից) Գոտե II դ'Ավեն (մահացել է 1246 թվականին), դը Գիզի սենյոր
- Ադելաիդա, 1227 թվականին Ֆոնտեվրոյի մայրապետ
- Իսաբելա (մահացել է 1248 թվականին), Շարտրայի դուքս և Ռոմորանտենի դուքս
- 1-ին ամուսին. Սուլպիցի դ'Ամբուազ
- 2-րդ ամուսին. Ժան դը Մոնմիրայ (մահացել է 1244 թվականին), Կամբրեյի վիկոնտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Everett U. Crosby, The King's Bishops: The Politics of Patronage in England and Normandy, 1066-1216, (Palgrave Macmillan, 2013), 95.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (ֆր.) Բլուայի դքսեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբո V (Բլուայի դուքս)» հոդվածին։ |
|