«Տեր և տիկին Քացախները» (ռուս.՝ «Миссис У́ксус и мистер У́ксус»), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նատալյա Գոլովանովան, 1985 թվականին, ըստ անգլիական ժողովրդական հեքիաթների մոտիվների[1]։
Տիկին Քացախը կռվարար կին է, որի գործը շրջապատի վերաբերյալ անընդհատ դժգոհություն արտահայտելն է։ Նրա ամուսինը` պարոն Քացախը, միշտ համաձայնում է կնոջ հետ` ասելով․ «Դու միանգամայն ճիշտ ես, սիրելիս»։ Մի անգամ նրան իր ամուսնու հետ հրավիրում են թագավորի փերիների պարահանդեսին։ Ճանապարհին նրանք տեսնում են պարկապզուկ նվագողին, որը խեղդվում էր գետում, սակայն չեն օգնում նրան։ Պարահանդեսի ժամանակ տիկին Քացախը շարունակում է բոլորին նկատողություններ անել, և ահա պարզվում է, որ լավագույն պարկապզուկ նվագողը պարահանդեսին չի եկել։ Երբ նրան գտնում են, երաժիշտը հրաժարվում է նվագել, քանի որ նա շատ տխուր էր։ Տիկին Քացախը վրդովվում է նրա կողմից այդչափ «եսասիրության« համար։ Փերիների թագավորի թևավոր լրաբերը հայտարարում է, որ պարահանդեսը տեղափոխվում է, և բոլորը, բացառությամբ տիկին և պարոն Քացախների, տոնը կշարունակեն լուսնի վրա։