Տեսանելի աստղային մեծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսանելի աստղային մեծություն(m), երկնային մարմնի պայծառության չափը (այդ մարմնի տված լուսավորությունը) երկրային դիտորդի տեսանկյունից։ Սովորաբար օգտագործում են այն մեծությունը, որ կունենար լուսատուն, եթե մթնոլորտը բացակայեր։ Որքան պայծառ է մարմինը, այնքան փոքր է նրա աստղային մեծությունը։

«Տեսանելի» բառը հուշում է, որ այդ մեծությունը տեսանելի է Երկրից, այդ նշումը պետք է, որպեսզի կարողանանք տարբերել «բացարձակ» մեծությունից։ Այն ի նկատի չունի տեսանելի տիրույթը։ Ինֆրակարմիր կամ որոշ այլ միջակայքերում չափվող արժեքները նույնպես կոչվում են տեսանելի։ Տեսանելի միջակայքում չափված արժեքը կոչվում է տեսողական(վիզուալ)[1]։

Աստղային երկնքում, տեսանելի տիրույթի ամենածպայծառ աստղը Սիրիուսն է, իսկ ինֆրակարմիր J-տիրույթում[en] ՝ Բետելգեյզեն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անզեն աչքով

տեսանելի[2]

Տեսանելի

մեծություն

Վեգայի նկատմամբ

պայծառություն

Այդ մեծությունից մեծ

աստղերի քանակը[3]

Այո −1,0 250 % 1
0,0 100 % 4
1,0 40 % 15
2,0 16 % 48
3,0 6,3 % 171
4,0 2,5 % 513
5,0 1,0 % 1 602
6,0 0,40 % 4 800
6,5 0,25 % 9 096[4]
Ոչ 7,0 0,16 % 14 000
8,0 0,063 % 42 000
9,0 0,025 % 121 000
10,0 0,010 % 340 000

Աստղային մեծությունների ժամանակակից սանդղակը ծագել է Հին Հունաստանում։ Այն առաջարկել է մ.թ.ա. II դարում Հիպարքոսը ՝ աստղերը բաժանելով անզեն աչքով տեսանելի վեց մեծության խմբերի։ Նա անվանել է ամենապայծառ աստղերը առաջին մեծության աստղեր (Symbol support vote.svg), իսկ ամենաթույլերը` վեցերորդ մեծության աստղեր (Symbol support vote.svg): Ժամանակակից աստղագիտությունը չի սահմանափակվում վեց խմբերով կամ միայն տեսանելի լույսով։ Շատ պայծառ օբյեկտները բացասական մեծություն ունեն։

Հաշվարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու աստղերի տեսանելի մեծությունը որոշվում է՝

որտեղ m — երը մարմինների աստղային մեծություններն են, L —ը՝ դրանց լուսավորությունը ։

Այսպիսով, աստղային 5 մեծությունների տարբերությանը համապատասխանում է լուսավորությունների մեծությունների հարաբերությունը, որը հավասար է 100, իսկ 1 աստղային մեծության տարբերությունը՝ 2,512։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիալուսնի տեսանելի աստղային մեծությունը հավասար է 12,7, Արեգակի տեսանելի աստղային մեծությունը՝ 26,7.

Աստղային մեծությունների տարբերությունը՝

Լուսավորությունների տարբերությունը՝

Այսպիսով՝ Արեգակը լիալուսնից պայծառ է մոտավորապես 400 000 անգամ։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сурдин В. Г.. «Звёздная величина». Глоссарий Astronet.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Vmag<6.5». SIMBAD Astronomical Database. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  3. «Magnitude». National Solar Observatory—Sacramento Peak. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Каталог ярких звёзд»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]