Jump to content

Տատյանա Վալովայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Վալովայա
 
Կրթություն՝ ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ տնտեսագետ, լրագրող և դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 11, 1958(1958-04-11) (66 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
Հայր Dmitry Valovoy?
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և Medal "For contribution to the creation of the Eurasian Economic Union" 1st Class

Տատյանա Դմիտրիի Վալովայա (ռուս.՝ Валовая Татьяна Дмитриевна, ապրիլի 11, 1958(1958-04-11), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ և տնտեսագետ, միջազգային պաշտոնյա։ 2019 թվականի օգոստոսից Ժնևում զբաղեցնում է ՄԱԿ-ի բաժանմունքի գլխավոր տնօրենի պաշտոնը։

1980-ական թվականներին զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ, ավելի ուշ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմում։ 2012-2019 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)։

Ունի Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական իսկական խորհրդականի դասային աստիճան։ Տնտեսական գիտությունների դոկտոր է, տնտեսական և պատմական խնդիրներին նվիրված մի շարք գրքերի և հրապարակումների հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Վալովայան ծնվել է 1958 թվականի ապրիլի 11-ին խորհրդային տնտեսագետ Դմիտրի Վասիլևիչ Վալովոյի ընտանիքում[1], որը հետագայում զբաղեցրել է «Տնտեսական թերթ» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալի, «Պրավդա» թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալի պաշտոնը և եղել է ԽՍՀՄ ժողովրդական վերահսկողության կոմիտեի անդամ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր։ Մայրը՝ Հենրիետա Եվգենիևնան, նույնպես տնտեսագետ էր, գեներալ-լեյտենանտ Ե. Պ. Լապշինի դուստրն էր, որը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի և ՄՊՀ-ի կառույցներում[2]։

1980 թվականին ավարտել է Մոսկվայի ֆինանսական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, 1983 թվականին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան[3]։

1983-1989 թվականներին աշխատել է «Տնտեսական թերթի» խմբագրությունում։ Եղել է թղթակցից մինչև համաշխարհային տնտեսության բաժնի խմբագրի տեղակալ[3]։

1989-1994 թվականներին զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Աշխատել է ԽՍՀՄ մշտական ներկայացուցչությունում, այնուհետև՝ Եվրոպական միությանը կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունում զբաղեցրել է երրորդ, ապա՝ երկրորդ քարտուղարի պաշտոնը։ Զբաղվել է ֆինանսատնտեսական համագործակցության հարցերով[3]։

1994 թվականին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայում պաշտպանելով Եվրամիության ֆինանսական համակարգի խնդիրների վերաբերյալ Դոկտորական ատենախոսությունը` ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան[3]։

1995-1997 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմում որպես խորհրդատու, ապա՝ խորհրդական։ Պատասխանատու է եղել Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական մարմինների հետ փոխգործակցության հարցերի համար[3]։

1998-1999 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ գործերի նախարարության արժութաֆինանսական քաղաքականության վարչության պետ[3]։

1999 թվականին աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմում։ Ի սկզբանե զբաղեցրել է միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2001 թվականի հոկտեմբերից՝ նույն դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։ Վարչության տնօրենի պաշտոնում նշանակվել է «Ռազմավարություն 2020»-ի լրամշակման № 21 փորձագիտական խմբի համաղեկավար[3]։

2007 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով նրան շնորհվել է 1-ին դասի պետական խորհրդականի բարձրագույն դասային աստիճան[4]։

2012 թվականի փետրվարի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ պետությունների ղեկավարների մակարդակով նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)[3]։

Կոլեգիայում պատասխանատու էր ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն քաղաքականության իրականացման, միավորման մասնակից երկրների մակրոտնտեսական ռազմավարությունների համակարգման, ինչպես նաև Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման համար։ ԵՏՀ գործունեության ընթացքում, որպես միասնական տնտեսական տարածքի ղեկավար մարմին, 2012-2014 թվականներին համակարգել է ԵՏԲԽ ձևավորման և այդ կառուցվածքին նոր անդամների՝ Ղրղզստանի և Հայաստանի միանալու գործընթացները[5][6][7][8][9]։

Պատասխանատու է եղել նաև միջազգային կապերի, մասնավորապես, այլ միջազգային կազմակերպությունների հետ շփումների հաստատման և Միության և երրորդ երկրների միջև ազատ առևտրի գոտիների ստեղծման մասին համաձայնագրերի կնքման համար[10][11][12][13]։ Պարբերաբար արտասահմանյան ուղևորություններ է կատարել համապատասխան բանակցություններ անցկացնելու, ինչպես նաև միջազգային տարբեր համաժողովներին, քաղաքագիտական և տնտեսական սեմինարներին մասնակցելու համար[6][11][12][14][15][16]։

Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի ղեկավար

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 30-ին պաշտոնապես հայտարարվել է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի գլխավոր տնօրենի պաշտոնում Տ. Դ. Վալովայայի նշանակման մասին։ Օգոստոսի սկզբին նա ձեռնամուխ է եղել նոր պարտականությունների կատարմանը՝ այդ պաշտոնում փոխարինելով իր նախորդին՝ դանիացի Միխայել Մելլերին[17]։

2008 թվականին Արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով[18]։ 2015 թվականին պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ներդրած ավանդի համար» 1-ին աստիճանի մեդալով։ Բացի այդ, խրախուսվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի և կառավարության շնորհակալագրերով և պատվոգրերով[3]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Դ. Վալովայան հեղինակել է ավելի քան 170 գիտական և հրապարակախոսական աշխատություններ՝ նվիրված միջազգային արժութավարկային հարաբերությունների, եվրոպական և Եվրասիական տնտեսական ինտեգրման, ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հարցերին։ Նա նաև «Եվրոպական արժութային համակարգ» մենագրության հեղինակն է (1987), ինչպես նաև «Արժութային փոխարժեքը և դրա տատանումները» (1995), «Եվրոպայի գայթակղությունը. Պատմական պրոֆիլներ» (1998) և «ԱՊՀ-ում վճարային միության ձևավորման հայեցակարգային հիմունքները և անցումը արժութային միությանը» (1998) գրքերի համահեղինակը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Экономист Дмитрий Валовой: «Нынешняя мировая экономика — это аферы и спекуляции»
  2. Валовой, 2015, էջ 14
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Валовая Татьяна Дмитриевна». Экономическая политика — Экспертный канал «Экономическая политика». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 27.10.2007 № 1419» — Указ Президента Российской Федерации от 27.10.2007 № 1419 о присвоении классных чинов (в т. ч. Т. Д. Валовой). 2007 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «О персональном составе и распределении обязанностей между членами Коллегии Евразийской экономической комиссии (с изменениями на 31 мая 2016 года)». АО «Кодекс». 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 «Евразийский экономический союз станет одним из ключевых мировых игроков». РСПП — Официальный сайт Российского союза промышленников и предпринимателей. 2014 թ․ փետրվարի 4. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. «Валовая: ЕАЭС откроет новые рынки для производителей из Армении». ՌԻԱ Նովոստի — Официальный сайт агентства «РИА Новости». 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «Татьяна Валовая: Время для единой валюты ещё не пришло». Международная жизнь — Электронная версия журнала «Международная жизнь». 2016 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Валовая: Кыргызстан ощутит эффект от вступления в ЕАЭС в ближайшее время». Sputnik — Официальный сайт кыргизстанского информационного агентства «Спутник». 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  10. «Валовая: ЕАЭС и ШОС необходимо единое экономическое пространство». ՌԻԱ Նովոստի — Официальный сайт агентства «РИА Новости». 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. 11,0 11,1 «Министр ЕЭК пока не видит необходимости в переходе на единую валюту ЕврАзЭС». ՌԻԱ Նովոստի — Официальный сайт агентства «РИА Новости». 2016 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. 12,0 12,1 «С оглядкой на Вьетнам: ЗСТ с Чили возможна в пилотном варианте». РИСИ — Официальный сайт Российского института стратегических исследований. 2016 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. «Валовая: Решение о вступлении Азербайджана в ЕАЭС может быть принято только консенсусом». NEWS.Am — Информационный портал NEWS.Am. 2016 թ․ մայիսի 18. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  14. «Татьяна Валовая: у Канады и ЕАЭС хорошие перспективы сотрудничества». ТАСС — Официальный сайт ТАСС. 2016 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  15. «Валовая: ЕврАзЭС и ЕС надо обсудить тему единого экономического партнерства». ТАСС — Официальный сайт ТАСС. 2016 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  16. «Американский бизнес проявляет интерес к ЕАЭС». Forbes Kazakhstan — Официальный сайт казахстанской версии журнала «Forbes». 2016 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. Татьяна Валовая, Российская Федерация, Генеральный директор Отделения Организации Объединённых Наций в Женеве
  18. «Указ Президента Российской Федерации № 503 от 16 апреля 2008 года «О награждении орденом Дружбы Валовой Т.Д.»». АО «Кодекс». 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Валовой Дмитрий Васильевич Деловая история. — М.: Алгоритм, 2015. — ISBN 978-5-906798-38-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Վալովայա» հոդվածին։