Jump to content

Տառեխիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տառեխիկներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Վերնաընտանիք Cyprinoidea
Ընտանիք Ծածանազգիներ (Cyprinidae)
Ցեղ Տառեխիկներ (Alburnoides)
Jeitteles, 1861

Տառեխիկներ (Alburnoides), ծածանազգիների ընտանիքի ձկների ցեղ։ Մարմնի երկարությունը 8-14 սանտիմետր է։ Մեջքը մուգ է, կողքերը և փորը՝ արծաթագույն։ Հայտնի է տառեխիկներիի 4 տեսակ, տարածված Եվրոպայի, Առաջավոր և Միջին Ասիայի քաղցրահամ ջրերում, ջրամբարներում։ Սնվում է միջատներով, զոոպլանկտոնով։ Հայաստանի համարյա բոլոր գետերում և լճերում (բացի Սևանա լճի ավազանից), մինչև 2200 մետր բարձրության վրա, հանդիպում են հայկական տառեխիկներ (A․ bipunctatus armeniensis Dadikian)։ Երկարությունը մինչև 12 սանտիմետր է, զանգվածը՝ 35 գրամ։ Ձվադրում է ապրիլի վերջից մինչև հունիսի վերջը (բարձրադիր վայրերում՝ մինչև օգոստոս), էգը դնում է շուրջ 3500 ձկնկիթ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 592
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տառեխիկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տառեխիկներ» հոդվածին։