Տառեխիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ouklejka pruhovaná.jpg

Տառեխիկներ (Alburnoides), ծածանների ընտանիքի ձկների սեռ։ Մարմնի երկարությունը 8-14 սանտիմետր է։ Մեջքը մուգ է, կողքերը և փորը՝ արծաթագույն։ Հայտնի է տառեխիկներիի 4 (ԽՍՀՄ-ում՝ 3) տեսակ, տարածված Եվրոպայի, Առաջավոր և Միջին Ասիայի քաղցրահամ ջրերում, ջրամբարներում։ Սնվում է միջատներով, զոոպլանկտոնով։ ՀԽՍՀ համարյա բոլոր գետերում և լճերում (բացի Սևանա լճի ավազանից), մինչև 2200 մետր բարձրության վրա, հանդիպում են հայկական տառեխիկներ (A․ bipunctatus armeniensis Dadikian)։ Երկարությունը մինչև 12 սանտիմետր է, զանգվածը՝ 35 գրամ։ Ձվադրում է ապրիլի վերջից մինչև հունիսի վերջը (բարձրադիր վայրերում՝ մինչև օգոստոս), էգը դնում է շուրջ 3500 ձկնկիթ։ ՀԽՍՀ մի շարք ջրավազաններում տառեխիկները բավական մեծաքանակ են և կարող են սիրողական ձկնորսության օբյեկտ լինել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 592 CC-BY-SA-icon-80x15.png