Վյաչեսլավ Լեոնտև
Վյաչեսլավ Լեոնտև | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Խերսոն, Ուկրաինա[1] |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Մասնագիտություն | online streamer, վիդեո բլոգեր և երաժիշտ |
Վյաչեսլավ Լեոնտև (ռուս.՝ Леонтьев, Вячеслав, առավել հայտնի է Բուսթեր (անգլ.՝ Buster), կամ գնդապետ Բուսթերենկո մականուններով, փետրվարի 25, 1997, Խերսոն, Ուկրաինա[1]), ռուս տեսաբլոգեր, սթրիմեր և լեթսփլեյշիկ, ՅուԹյուբի «Բուսթեր» և «Twitch»-ի «Buster» ալիքների սեփականատեր։
2021 թվականի մայիսի սկզբից «Բուսթեր» յություբյան ալիքում ունեցել է ավելի քան 2 միլիոն հետևորդ և 69 միլիոն դիտում, իսկ «Twitch»-ի «Բուսթեր» ալիքում՝ 1,8 միլիոն հետևորդ։ Ունի «Բուսթերը խաղում է» անունով երկրորդ ալիքը, որն ունի ավելի քան 351 հազար հատևորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյաչեսլավ Լեոնտևը ծնվել է 1997 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայում։ Վաղ հասակից սիրել է համակարգչային խաղեր խաղալ։
Գործունեությունը Twitchում և ՅուԹյուբում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Twitch»-ի ալիքը ստեղծել է 2015 թվականին։ Վյաչեսլավն ասել է, որ իր նպատակներին հասնելու մեջ նրան շատ է օգնել մայրը, որը անընդհատ մոտիվացրել է նրան։ Նա ծանոթացել է հայտնի սթրիմերների հետ և այժմ հայտնի FREAK SQUAD սթրիմերների խմբի մասնակից է[2][3]։
Բլոգինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի մայիսի 11-ին մասնակցել է Natus Vincere թիմի դեմ թիմային մենամարտին, որին առցանց հետևել է ավելի քան 190 հազար մարդ[4][5]։
2020 թվականի սեպտեմբերի 19-ին մասնակցել է Altel և Qazaq Cybersport Federation բջջային կապերի օպերատորի կազմակերպած Aim Star-ի իվենթին՝ մրցաշարի և շոուի խառնուրդ, որտեղ մրցում են թոփ-կիբերսպորտսմեններ և սթրիմերներ[6]։
2021 թվականի փետրվարի 7-ին նա CS:GO-ում հաղթել է Virtus.pro-ի նախկին պրոֆեսիոնալ խաղացող Յարոսլավ pashaBicepsа Յաժոմբկովսկիին։ Մենամարտն առցանց ռեժիմում դիտել են միաժամանակ 25 հազար դիտորդ[7][8][9]։
2010 թվականի փետրվարի 15-ին LG Electronics և Streamers Alliance ընկերությունների հետ համատեղ մեկնարկել է StreamHouse նախագիծը, որի էությունն է տարբեր ուղղությունների և թեմաների հայտնի սթրիմերներին հավաքել մեկ տանը և 14 օրվա ընթացքում անցկացնել թեմատիկ հեռարձակումներ հանդիսատեսի համար։ Այս իրադարձությունը ուղիղ եթերով հեռարձակվել է Twitch ծառայության Buster ալիքով[10][11]։
2020 թվականի դեկտեմբերի 27-ին նա կազմակերպել և անցկացրել է CS:GO շոու հանդիպում, որում թիմի հետ միասին 2:0 հաշվով հաղթել է Virtus.pro թիմին, որը ներկայացրել է ԱՊՀ տարածաշրջանը և ըստ Electronic Sports League-ի՝ զբաղեցրել է 5-րդ տեղը համաշխարհային CS:GO վարկանիշում[12][13][14][15][16][17][18][19]։
Հայտնիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հունվարի 19-ին Streams Charts-ը հրապարակել է 2020 թվականին Twitch-ում ռուսալեզու լավագույն սթրիմերների վիճակագրությունը դիտման ժամերի քանակով և Բուսթերին հատկացրել է երկրորդ տեղը[20]։
Հունվարի 18-ին Streams Charts վերլուծական կայքը թվել է Twitch-ում 2020 թվականի հայտնի սթրիմերներն՝ առանց հաշվի առնելու կիբերսպորտի ստուդիաներին, և Վյաչեսլավ Լեոնտևը հայտնվել է առաջատարների եռյակում[21]։
2020 թվականի վերջին CQ-ն Stream Charts վերլուծական հարթակի հետ միասին կազմել են վերջին 12 ամսվա ընթացքում ռուսալեզու ամենատարածված սթրիմերների Թոփ-10-ը և նրան շնորհել 1-ին տեղը[22]։
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ընդգրկվել է Twitch-ի ռուսալեզու սթրիմերների Թոփ-10-ում՝ 2020 թվականին ձեռք բերելով հանրաճանաչություն և զբաղեցնելով վարկանիշի 1-ին տեղը[23]։
2020 թվականի դեկտեմբերի 7-ին 7-րդ տեղն Է զբաղեցրել ՅուԹյուբի ռուս հեղինակների շրջանում Թոփ-10 նվաճումների վարկանիշում[24][25]։
2020 թվականի 3–րդ եռամսյակում՝ նոյեմբերին, ընդգրկվել է ԱՊՀ-ի սթրիմերների Թոփ-100-ում և հանդիսատեսի բարձրությամբ Թոփ-5-ում զբաղեցրել է 2-րդ տեղը[26]։
2020 թվականի նոյեմբերի 22-ին ռեկորդ է սահմանել ռուսալեզու սթրիմերների շրջանում հանդիսատեսի քանակով, Բուսթերի և Վլադիմիր Բրատիշկինի թիմերի շոու-խաղին միաժամանակ հետևել է 121 922 մարդ[27]։
2020 թվականի նոյեմբերի 17-ին PERSONO ամսագիրը Բուսթերին անվանել է ԱՊՀ-ում ամենաքննարկվող սթրիմերը[28]։
2020 թվականի հունիսի 6-ին բաժանորդների թվով 4-րդ տեղն Է զբաղեցրել Twitch-ի ռուսալեզու սթրիմերների Թոփ-10-ում՝ ըստ Zikurat հրատարակության վարկածի, որը զբաղվում է ԱՊՀ-ում կիբեռսպորտի լուսաբանմամբ[29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://ru.wikipedia.org/wiki/Бустер_(видеоблогер)
- ↑ «Полковник Бустеренко (Твитч): биография, фото, личная жизнь». gayazovblog.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Твич Бустера: канал Полковника Бустеренко». twitchgid.ru. 2020 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Первый состав NAVI по Counter-Strike обыграл стримеров в шоу-матче». sport24.ru. 2020 թ․ մայիսի 12. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Состав NAVI 2010 победил в шоу-матче против стримеров». csgo.ru. 2020 թ․ մայիսի 11. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Точный выстрел на полмиллиона». tengrinews.kz. 2020 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Стример Бустер трижды обыграл pashaBiceps в шоу-матче 1х1 в CS:GO». escorenews.com. 2021 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Стример Бустер обыграл Пашу Бицепса в шоу-матче 1х1». cybersport.ws. 2021 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Стример «Buster» обыграл «pashaBiceps» в шоу-матче». prosports.kz. 2021 թ․ փետրվարի 8. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «LG открывает "Лабораторию гейминга" в рамках масштабного проекта стримера Buster на Twitch». sovmash.com. 2021 թ․ փետրվարի 15. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Стример Buster запустит масштабный проект StreamHouse на Twitch». itupdate.ru. 2021 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Virtus.pro разгромно уступила команде стримера Buster по итогам двух карт в шоу-матче». sovsport.ru. 2020 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Virtus.pro разгромно проиграла команде Buster в шоу‑матче». cq.ru. 2020 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Команда Доси и Бустера обыграла Virtus.pro в шоу-матче». cyber.sports.ru. 2020 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «sport-express.ru». sport-express.ru. 2020 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Esports World Ranking by ESL». pro.eslgaming.com. 2020 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Virtus.pro уступила команде Buster в шоу‑матче». cybersport.ru. 2020 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Команда стримера Buster выиграла у Virtus.pro в шоу-матче по CS:GO». escorenews.com. 2020 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Virtus.pro уступила команде «Buster» в шоу-матче». sport-express.ru. 2020 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Evelone – самый популярный русскоязычный стример в 2020-м, Buster и SilverName – в тройке». cyber.sports.ru. 2021 թ․ հունվարի 19. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Evelone, Buster и SilverName стали самыми популярными стримерами 2020 года на Twitch». escorenews.com. 2021 թ․ հունվարի 18. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Топ-10 русскоязычных стримеров 2020 на Twitch». cq.ru. 2020 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Новые звёзды интернета. 10 русскоязычных стримеров Twitch, набравших популярность в 2020-м». championat.com. 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Моргенштерн, Little Big, A4, «вДудь»: YouTube представил самые популярные видео 2020 года в России». esquire.ru. 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «YouTube назвал самые популярные видеоролики года». style.rbc.ru. 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «ТОП-100 СНГ стримеров в 3 квартале 2020 года». escharts.com. 2020 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Бустер установил рекорд по количеству зрителей среди русскоязычных стримеров на Twitch». cyber.sports.ru. 2020 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Бустер стал самым обсуждаемым стримером в СНГ, набрав миллион подписчиков в Instagram». persono.ru. 2020 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Топ-10 русскоязычных стримеров по количеству подписчиков на Twitch». zikurat.media. 2020 թ․ հունիսի 6. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
|