Վլադիմիր Ֆրիչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ֆրիչե
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15 (27), 1870[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 4, 1929(1929-09-04)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Մասնագիտությունգրականագետ, գրականության պատմաբան, արվեստի քննադատ, համալսարանի դասախոս և գրականագետ
ԱշխատավայրՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Վլադիմիր Ֆրիչե (ռուս.՝ Влади́мир Макси́мович Фри́че, հոկտեմբերի 15 (27), 1870[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 4, 1929(1929-09-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային գրականագետ և արվեստաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։ Ղեկավարել է Լեզվի և գրականության ինստիտուտը (1922 թվականից), Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի և Կոմունիստական ակադեմիայի գրականական բաժինները, խմբագրել «Գրականություն և մարքսիզմ» («Литература и марксизм», 1928-1929 թվականներ), «Կնիք և հեղաշրջում» («Печать и революция», 1929 թվական) ամսագրերը, «Գրական հանրագիտարանը» («Литературная энциклопедия», 1929 թվական)։ «Ակնարկներ արևմտաեվրոպական գրականության պատմության» (1908 թվական), «Ֆրեյդիզմը և արվեստը» (1925 թվական), «Արվեստի սոցիոլոգիան» (1926 թվական), «Արվեստագիտության պրոբլեմները» (1930 թվական) և այլ աշխատություններում, հենվելով առավելապես Դ․ Պլեխանովի գեղագիտական հայացքների վրա, Ֆրիչեն ձգտել է զարգացնել գրականական և արվեստի պատմության մատերիալիստական ըմբռնումը (ընդ որում՝ գռեհիկ սոցիոլոգիզմի ոգով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Фриче Владимир Максимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։