Վլադիմիր Օբուխով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1992[1][2] (32 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուխարա, Ուզբեկստան | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 4.7.2020: |
Վլադիմիր Բորիսով Օբուխով (ռուս.՝ Влади́мир Бори́сович О́бухов, փետրվարի 8, 1992[1][2], Բուխարա, Ուզբեկստան), ռուս ֆուտբոլիստ, «Տամբով» ակումբի հարձակվող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիրը ծնվել է ուզբեկական Բուխարա քաղաքում։ 8 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Նիժնի Տագիլ։ ֆուտբոլով սկսել է զբաղվել տեղի «Ուրալեց» մարզադպրոցում։ 2003 թվականին իր մարզչի խորհրդով մեկնել է Մոսկվա՝ փորձաշրջան անցնելու «Լոկոմոտիվում», սակայն վերջին պահին Վլադիմիրը որոշել է «կանգ առնել» «Սպարտակի» դպրոցում[3]։
2008 թվականին ֆուտբոլիստը հայտավորվել է «կարմրասպիտակների» կազմում Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու համար։ Նոյեմբերի 15-ին «Լուչ-Էներգիայի» հետ խաղում (1:1) նա նորամուտը նշել է «Սպարտակի» կազմում[4].
2011 թվականին Վլադիմիրը սկսել է ընդգրկվել Վալերի Կարպինի կողմից հիմնական կազմի մարզումներին։ 2012 թվականի սկզբին ԱՄԷ-ում նախամրցաշրջանային հավաքի էր մեկնել «Սպարտակի» առաջին թիմի հետ[5]։ Հավաքին գոլ է խփել Խարկովի «Մետալիստի» դարպասը, որը դարձել է նոր տարում մոսկվացիների համարա ռաջինը[6]։ Գարնանը ֆուտբոլիստը կարող էր վարձակալությամբ տրվել «Սիբիր» ֆուտբոլային ակումբին, սակայն «Սպարտակի» գլխավոր մարզիչը մերժել էր տեղափոխությունը[7]։
Ապրիլի 15-ին «Ռուբին»-ի հետ խաղում (2:0) տեղի է ունեցել Օբուխովի նորամուտը Պրեմյեր լիգայում։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 85-րդ րոպեին՝ փոխարինելով Արտյոմ Ձյուբային[8]։ 2012/13 մրցաշրջանում նորամուտ է կատարել է Սարանայի «Մորդովիայի» դեմ խաղում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Արիին[9]։ 2013 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո»․ «ավտոզավոդցիների» հետ պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև մրցաշրջանի ավարտը[10]։
«Տորպեդոյից» վերադառնալուց հետո Վլադիմիրը սկսել է խաղալ 2013 թվականին հիմնադրված «Սպարտակ-2»-ում (Մոսկվայի «Սպարտակի» ֆարմ ակումբ)։ 2016 թվականի հունվարին հարձակվողը մոտ էր «Ուֆա» տեղափոխվելուն, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։
2016 թվականի հունիսի 23-ին «Սպարտակի» պաշտոնական կայքում հայտարարվել էր Օբուխովի՝ «Կուբան» տեղափոխվելու մասին[11]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2011 թվականներին հանդես է եկել Ռուսաստանի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականներում, որոնց կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 6 հանդիպում և խփել 1 գոլ[12]։ 2012-2014 թվականներին պարբերաբար ընդգրկվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի եիտասարդական առաջնության հաղթող (2) - 2008, 2010
- Ռուսաստանի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր (2) - 2009, 2011
- ՊՖԼ առաջնության հաղթող - 2014/15 («Արևմուտք» գոտի)
- ՊՖԼ 2014/15 մրցաշրջանի լավագույն ռմբարկու[13]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համագործակցության գավաթի դափնեկիր - 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Владимир Обухов: «О будущем задумаюсь летом»(չաշխատող հղում)
- ↑ Первенство России молодёжных команд 2008, 29-й тур, № 230(չաշխատող հղում)
- ↑ Сегодня «Спартак» отправится в ОАЭ
- ↑ № 41 Владимир Обухов
- ↑ «Спартак» не стал продавать молодых игроков в зимнее трансферное окно
- ↑ «СОГАЗ-Чемпионат России по футболу 2011/2012, 39-й тур, № 307». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ СПАРТАК МОСКВА — МОРДОВИЯ САРАНСК 2-0
- ↑ «Торпедо» арендует нападающего «Спартака» Обухова
- ↑ Владимир Обухов покидает «СПАРТАК», Spartak.com (23 июня 2016)
- ↑ Владимир Обухов
- ↑ ОБУХОВ — ЛУЧШИЙ БОМБАРДИР ПФЛ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Օբուխով» հոդվածին։ |
|