Jump to content

Վլադիմիր Չեռնիգովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Չեռնիգովսկի
Владимир Черниговский
Ծնվել էփետրվարի 16 (մարտի 1), 1907
Եկատերինբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 31, 1981(1981-05-31) (74 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բժիշկ և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա, բժշկություն[2] և human physiology?[2]
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՊերմի պետական համալսարան
Կոչումակադեմիկոս[3]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Պարգևներ

Վլադիմիր Նիկոլաևիչ Չեռնիգովսկի (ռուս.՝ Владимир Николаевич Черниговский, փետրվարի 16 (մարտի 1), 1907, Եկատերինբուրգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 31, 1981(1981-05-31), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) ակադեմիկոս։ Ավարտել է Պերմի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1930)։

1932-1937 թվականներին աշխատել է Սվերդլովսկի բժշկական ինստիտուտում, 1937 թվականից՝ Լենինգրադի Համամիութենական փորձառական բժշկության ինստիտուտում (1946 թվականից՝ լաբորատորիայի վարիչ), 1941-1952 թվականներին՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայում։ 1952-1959 թվականին եղել է ԽՍՀՄ ԲԳԱ Մոսկվայի նորմալ և ախտաբանական ֆիզիոլոգիայի, 1959-1977 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտների տնօրեն, 1963 -1967 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են գլխուղեղի կեղևի և ներքին օրգանների ֆունկցիոնալ փոխհարաբերության, ներքին ընկալչության (ինտերոռեցեպցիա), տիեզերական ֆիզիոլոգիայի և բժշկագիտության հարցերին։ Ուսումնասիրել է արյան համակարգի ռեֆլեքսային կարգավորումը, բացահայտել որոշ ներքին օրգանների՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում գտնվող ներկայացուցչական գոտիները, ստեղծել է (աշխատակիցների հետ) հիպերտոնիկ հիվանդության մոդելը։

Մրցանակներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՍՀՄ VI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Ստացել է ՍՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվ․ (1944) և Ի․ Սեչենովի անվ․ (1974, Ս․ Մուսյաշչիկովայի հետ) մրցանակներ և ՍՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվ․ ոսկե մեդալ (1964)։ Աստղագնացության միջազգային ակադեմիայի անդամ (1965-ից)։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Черниговский В. Н. Прогнозы развития науки. Физиология висцеральных систем и механизмы регулирования их деятельности. М., 1972.
  • Черниговский В. Н. Избранные труды. Серия։ Памятники отечественной науки. ХХ век. СПб Наука, 2007 г. 574 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։