Jump to content

Վլադիմիր Կիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Կիմ
Ծնվել էհոկտեմբերի 29, 1960(1960-10-29) (64 տարեկան)
ԾննդավայրMyrzakent, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ղազախստան
ԿրթությունKazakh Leading Academy of Architecture and Construction?
Մասնագիտությունգործադիր տնօրեն և business oligarch
ԱշխատավայրKAZ Minerals? և Kazakhmys?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան[1]
Նազարբաևի շքանշան[2] Բարիս շքանշան[3] և Order of Kurmet

Վլադիմիր Սերգեևիչ Կիմ (հոկտեմբերի 29, 1960(1960-10-29), Myrzakent, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ գործարար, գունավոր և թանկարժեք մետաղների արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «KAZ Minerals» ընկերության նախագահ և հիմնական բաժնետեր, «Ղազախմիս հոլդինգի» նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Կիմը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 29-ին, Ղազախստանի հարավում գտնվող Մաքթաարալի շրջանի Սլավյանկա (այժմ՝ Միրզաքենտ) գյուղում։ Ազգությամբ կորեացի է։

Ավարտել է Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ 1982 թվականին, Ղազախստանի առաջատար ճարտարապետաշինարարական ակադեմիան (այն ժամանակ հայտնի էր որպես Ալմա-Աթայի ճարտարապետական ինստիտուտ)։

Խորհրդային տարիներին Կիմն աշխատել է որպես հրահանգիչ, ապա շրջանային գործկոմի փոխնախագահ։

Ղազախստանի անկախացումից հետո նա վերապատրաստվել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Հարավային Կորեայում։

1995 թվականին նշանակվել է «Ժեզկազգանցվետմետ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն և գլխավոր գործադիր տնօրեն։ 2000 թվականի դեկտեմբերին ընտրվել է նույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ 2005 թվականին նա ընտրվել է «Ղազախմըս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Ընկերությունը 2014 թվականին վերակազմակերպման ավարտից հետո վերանվանվել է «KAZ Minerals»։

2013 թվականի մայիսին հրաժարական է տվել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, սակայն որպես որպես ոչ գործադիր տնօրեն անդամակցել է «KAZ Minerals» ընկերությանը[4][5][6][7][8]։

Ըստ «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագիրի՝ 2015 թվականի մարտին Վլադիմիր Կիմի անձնական կարողությունը գնահատվել է 1,8 միլիարդ դոլար (1054-րդն աշխարհում), 2018 թվականին՝ 3,1 միլիարդ դոլար Քիմը ցուցակում զբաղեցրել է (776-րդն աշխարհում)։ 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ նրա կարողությունը կազմել է 4,1 միլիարդ դոլար, և ըստ «Ֆորբս» ամսագիր՝ նա համարվել է Ղազախստանի ամենահարուստ մարդը։

Ամուսնացած է, ունի երեք երեխա[9]։

  • «Բարըս» շքանշան (1-ին կարգ),ղազ.՝ «Барыс» ордені[10]
  • Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան (Ռուս Ուղղափառ եկեղեցի, 2015[11])
  • «Քուրմետ» շքանշան (2004) (ղազ.՝ «Құрмет» ордені
  • «Նազարբաևի» շքանշան (ղազ.՝ «Назарбаев» ордені[12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20160827033452/http://www.nomad.su/?a=3-201511020015
  2. https://www.akorda.kz/ru/events/akorda_news/akorda_other_events/nakanune-dnya-nezavisimosti-ryadu-kazahstancev-prisuzhdeny-gosudarstvennye-nagrady-1#/upload/anounces/e2cdcd5cb03f3a289686c4f5fa80dace.jpg
  3. https://web.archive.org/web/20141215145708/http://www.akorda.kz/ru/page/page_218713_o-nagrazhdenii-gosudarstvennymi-nagradami-respubliki-kazakhstan
  4. «Компания Kazakhmys PLС сообщила о завершении реорганизации и смене названия на KAZ Minerals PLC». KASE. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  5. «Kazakhmys announces completion of restructuring». London Stock Exchange. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «Kazakhmys Completes Restructuring, Changes Name to KAZ Minerals». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. «Copper miner Kazakhmys restructuring over, now called Kaz Minerals». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. «Профайл Владимира Кима на веб-сайте KAZ Minerals». KAZ Minerals. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  9. Vladimir Kim
  10. О награждении государственными наградами Республики Казахстан Արխիվացված 2014-12-15 Wayback Machine
  11. «Благотворителям Казахстанского Митрополичьего округа вручены высокие награды Русской Православной Церкви». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. «Накануне Дня Независимости ряду казахстанцев присуждены государственные награды». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]