Վլադիմիր Բիկով
Վլադիմիր Բիկով | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա և Տաշքենդի տանկային բարձրագույն ուսումնարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 22, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Kazygurt District, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ | |
Վլադիմիր Բիկով (ռուս.՝ Владимир Васильевич Быков, հունիսի 22, 1953, Kazygurt District, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), Կիրովի մարզի Օրենսդիր ժողովի նախագահ (2016-2019), «Միասնական Ռուսաստան» կուսակցության Կիրովի տարածաշրջանային բաժանմունքի քարտուղար։ Կիրովի քաղաքի ղեկավարը և Կիրովի քաղաքային դումայի չորրորդ և հինգերորդ գումարումների նախագահը։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ։ Գեներալ-մայոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Վասիլևիչ Բիկովը ծնվել է զինվորականի ընտանիքում։
1974 թվականին ավարտել է Տաշքենդի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանը՝ «տանկերի և ավտոմեքենաների հրամանատարական շահագործում» մասնագիտությամբ։
1974-1988 թվականներին Վլադիմիր Բիկովը դասակի հրամանատարից մինչև զրահատանկային գումարտակի հրամանատար պաշտոններ է զբաղեցրել։ 1988-1991 թվականներին եղել է Խորհրդային Միության մարշալ Ռ. Յ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիայի ունկնդիր։ 1991-1992 թվականներին եղել է Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի տանկային գնդի հրամանատարի տեղակալ։ 1992-1995 թվականներին եղել է Պրիվոլժսկի ռազմական օկրուգում տեղակայված տանկային գնդի հրամանատար։ 1995 թվականին մասնակցել է առաջին չեչենական պատերազմին։
2001 թվականի նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահի № 1310 հրամանագրով նշանակվել է Կիրովի մարզի զինվորական կոմիսար։ 2002 թվականին Վլադիմիր Բիկովին շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։
2005 թվականից «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է։
2007 թվականին «Միասնական Ռուսաստանից» առաջադրվել է Կիրովի քաղաքային Դումա 4-րդ գումարման միամանդատ 13 ընտրատարածքի թեկնածու։ Ընտրվել է Դումա։ Այնուհետև Կիրովի քաղաքի ղեկավար։ 2012 թվականին 5 տարի ժամկետով վերընտրվել է այդ պաշտոնում[2]։ Հոկտեմբերի 28-ին վաղաժամկետ հեռացել է Կիրովի քաղաքային դումայի ղեկավարի և նախագահի պաշտոնից, նույն թվականի հոկտեմբերի 5-ին զբաղեցրել Կիրովի մարզի Օրենսդիր ժողովի նախագահի պաշտոնը[3]։
2014 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակվել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության Կիրովի տարածաշրջանային բաժանմունքի քարտուղար[4]։ Այդ պաշտոնում վերընտրվել է 2016 թվականի դեկտեմբերին[5]։
2016 թվականի հոկտեմբերի 6-ից Կիրովի մարզի վեցերորդ գումարման օրենսդիր ժողովի նախագահ[3]։ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին հրաժարական է տվել իր դիմումի համաձայն։
Ամուսնացած է։ Ունի երկու երեխա, մեկ թոռ և մեկ թոռնուհի։
2019 թվականի նոյեմբերի 29-ին ձերբակալվել է 7,8 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեղադրանքով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռազմական ծառայությունների համար» շքանշան[1]։
- «ԽՍՀՄ ԶՈՒ-ում Հայրենիքին ծառայության համար» 3-րդ աստիճանի շքանշան[1]։
- «Համառուսաստանյան մարդահամարի անցկացմանը մատուցած ծառայությունների համար» մեդալ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Быков Владимир Васильевич». Законодательное Собрание Кировской Области. 2016 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Главой города Кирова избран Владимир Быков». newsler.ru (ռուսերեն). Репортеръ. 2012 թ․ մարտի 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 3,0 3,1 Избран в соответствии с постановлением от 06.10.2016 № 1/4 «Об избрании Председателя Законодательного Собрания Кировской области шестого созыва Արխիվացված 2017-10-01 Wayback Machine».
- ↑ «Владимир Быков официально назначен секретарем Кировского регионального отделения «Единой России»». newsler.ru (ռուսերեն). Репортеръ. 2014 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Владимир Быков переизбран секретарем кировского реготделения «Единой России»». news.rambler.ru (ռուսերեն). Коммерсантъ в Нижнем Новгороде. 2016 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маргарита Чикалина (2016 թ․ սեպտեմբերի 27). «Владимир Быков уходит с поста главы города». GorodKirov.Ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- «Быков ушел с поста главы города». newsler.ru (ռուսերեն). Репортеръ. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- Андрей Андреев (2016 թ․ սեպտեմբերի 28). «Глава Кирова Владимир Быков ушел в отставку» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- Экс-главу Кирова задержали по делу о взятке.