Վլադիմիր Բիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բիկով
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա և Տաշքենդի տանկային բարձրագույն ուսումնարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 22, 1953(1953-06-22) (70 տարեկան)
Ծննդավայր Kazygurt District, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Ռազմական ծառայությունների համար» շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան Ժուկովի մեդալ Շքանշան «Համահայկական մարդահամարի անցկացման գործում արժանիքի համար» «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ և «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ

Վլադիմիր Բիկով (ռուս.՝ Владимир Васильевич Быков, հունիսի 22, 1953(1953-06-22), Kazygurt District, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), Կիրովի մարզի Օրենսդիր ժողովի նախագահ (2016-2019), «Միասնական Ռուսաստան» կուսակցության Կիրովի տարածաշրջանային բաժանմունքի քարտուղար։ Կիրովի քաղաքի ղեկավարը և Կիրովի քաղաքային դումայի չորրորդ և հինգերորդ գումարումների նախագահը։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ։ Գեներալ-մայոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Վասիլևիչ Բիկովը ծնվել է զինվորականի ընտանիքում։

1974 թվականին ավարտել է Տաշքենդի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանը՝ «տանկերի և ավտոմեքենաների հրամանատարական շահագործում» մասնագիտությամբ։

1974-1988 թվականներին Վլադիմիր Բիկովը դասակի հրամանատարից մինչև զրահատանկային գումարտակի հրամանատար պաշտոններ է զբաղեցրել։ 1988-1991 թվականներին եղել է Խորհրդային Միության մարշալ Ռ. Յ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիայի ունկնդիր։ 1991-1992 թվականներին եղել է Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի տանկային գնդի հրամանատարի տեղակալ։ 1992-1995 թվականներին եղել է Պրիվոլժսկի ռազմական օկրուգում տեղակայված տանկային գնդի հրամանատար։ 1995 թվականին մասնակցել է առաջին չեչենական պատերազմին։

2001 թվականի նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահի № 1310 հրամանագրով նշանակվել է Կիրովի մարզի զինվորական կոմիսար։ 2002 թվականին Վլադիմիր Բիկովին շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։

2005 թվականից «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է։

2007 թվականին «Միասնական Ռուսաստանից» առաջադրվել է Կիրովի քաղաքային Դումա 4-րդ գումարման միամանդատ 13 ընտրատարածքի թեկնածու։ Ընտրվել է Դումա։ Այնուհետև Կիրովի քաղաքի ղեկավար։ 2012 թվականին 5 տարի ժամկետով վերընտրվել է այդ պաշտոնում[2]։ Հոկտեմբերի 28-ին վաղաժամկետ հեռացել է Կիրովի քաղաքային դումայի ղեկավարի և նախագահի պաշտոնից, նույն թվականի հոկտեմբերի 5-ին զբաղեցրել Կիրովի մարզի Օրենսդիր ժողովի նախագահի պաշտոնը[3]։

2014 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակվել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության Կիրովի տարածաշրջանային բաժանմունքի քարտուղար[4]։ Այդ պաշտոնում վերընտրվել է 2016 թվականի դեկտեմբերին[5]։

2016 թվականի հոկտեմբերի 6-ից Կիրովի մարզի վեցերորդ գումարման օրենսդիր ժողովի նախագահ[3]։ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին հրաժարական է տվել իր դիմումի համաձայն։

Ամուսնացած է։ Ունի երկու երեխա, մեկ թոռ և մեկ թոռնուհի։

2019 թվականի նոյեմբերի 29-ին ձերբակալվել է 7,8 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեղադրանքով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռազմական ծառայությունների համար» շքանշան[1]։
  • «ԽՍՀՄ ԶՈՒ-ում Հայրենիքին ծառայության համար» 3-րդ աստիճանի շքանշան[1]։
  • «Համառուսաստանյան մարդահամարի անցկացմանը մատուցած ծառայությունների համար» մեդալ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Быков Владимир Васильевич». Законодательное Собрание Кировской Области. 2016 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. «Главой города Кирова избран Владимир Быков». newsler.ru (ռուսերեն). Репортеръ. 2012 թ․ մարտի 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  3. 3,0 3,1 Избран в соответствии с постановлением от 06.10.2016 № 1/4 «Об избрании Председателя Законодательного Собрания Кировской области шестого созыва Արխիվացված 2017-10-01 Wayback Machine».
  4. «Владимир Быков официально назначен секретарем Кировского регионального отделения «Единой России»». newsler.ru (ռուսերեն). Репортеръ. 2014 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  5. «Владимир Быков переизбран секретарем кировского реготделения «Единой России»». news.rambler.ru (ռուսերեն). Коммерсантъ в Нижнем Новгороде. 2016 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]