Վլադիմիր Բաթաև
Վլադիմիր Բաթաև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Մուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ivanovo Art School? (1986) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ և ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Ուսուցիչ | Q127603265? |
Անդամակցություն | Ռուսաստանի նկարիչների միություն |
Vladimir Bataev Վիքիպահեստում |
Վլադիմիր Ալեքսեևիչ Բաթաև (ապրիլի 16, 1966, Մուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ (2007 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1966 թվականի ապրիլի 16-ին Մուրոմում, որտեղ դպրոցական տարիներին սկսել է զբաղվել գեղանկարչությամբ։
1981 թվականին ավարտել է Մուրոմի գեղարվեստի մանկական դպրոցը, որտեղ նրա՝ որպես նկարչի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել մուրոմացի գեղանկարիչ Իվան Միխայլովիչ Մինեևը։
1986 թվականին ավարտել է Իվանովսկի նկարչության դպրոցի արդյունաբերական գրաֆիկայի բաժինը[1]։
Խորհրդային բանակում ծառայելուց հետո 1988 թվականին վերադարձել է Մուրոմ, որտեղ շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ։
1990 թվականից Մուրոմի 1100-ամյակի անվան մշակույթի պալատում ղեկավարել է «Էտյուդ» ժողովրդական իզոստուդիան։
2007 թվականին ընդունվել է Ռուսաստանի նկարիչների միություն[2]։
Մուրոմում ունի նկարչական արհեստանոց՝ Պլեխանով փողոց 7, բնակարան 1։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ գեղարվեստական աշխատանքների հեղինակ և քաղաքական, տարածաշրջանային և տեղական ցուցահանդեսների մասնակից է։ Ուսումնական տարիներին փորձել է իրեն նաև այլ ժանրերում․ նկարել է դիմանկարներ, նատյուրմորդներ, բայց այժմ նրա նկարները բացառապես Մուրումի բնապատկերներն են, իսկ ստեղծագործության մեջ զգալի է ռուս իմպրեսիոնիստների ազդեցությունը։
Գեղանկարչի աշխատանքները գտնվում են Մուրոմի պատմա-գեղարվեստական թանգարանում, Բլագովեշենսկի վանքում և Ռուսաստանի և արտասահմանյան մի շարք մասնավոր հավաքածուներում։
- Ցուցահանդես
- 2004 — Վլադիմիր (խմբակային)
- 2005 — Մուրոմ (անհատական, Մուրոմի պատմա-նկարչական թանգարան[3])
- 2007 — Մոսկվա (անհատական, «Ռուսական սփյուռք» գրադարանային ֆոնդ)[4]
- 2008 — (խմբակային, Անդրեյ Նեգանովի հետ)
- 2009 — Մուրոմ (անհատական)[5]
- 2009 — Վլադիմիր (անհատական)[2]
- 2014 «Ռուսական բնապատկերի հմայք» — Մոսկվա (անհատական, «Ռուսական սփյուռք» գրադարանային ֆոնդ, մայիսի 12-ից մինչև սեպտեմբերի 30)[6]
- 2016 «Արտացոլում» — Մուրոմ (անհատական հոբելյանական ցուցահանդես ապրիլի 8-ից մայիսի 3-ը)[7]
- 2018 «Շրջանային գեղանկարչական ցուցահանդես», նվիրված Ա. Ի. Սոլժենիցինի ծննդյան հարյուրամյակին (Վլադիմիր, սեպտեմբերի 7-ից մինչև 30-ը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Владимир Алексеевич Батаев Արխիվացված 2012-03-16 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 Во Владимире открылась выставка Владимира Батаева
- ↑ «Выставочная деятельность Муромского историко-художественного музея на 2005 год». museum.ru. Муромский историко-художественный музей. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Красота и самобытность старинной русской земли(չաշխատող հղում)
- ↑ «Выставка картин муромского художника Владимира Батаева». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Выставка живописи Владимира Батаева «Очарованье русского пейзажа»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Юбилейная выставка муромского художника Владимира Батаева». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բաթաև» հոդվածին։ |
|