Վլադիմիր Բաթաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բաթաև
Ծնվել էապրիլի 16, 1966(1966-04-16) (56 տարեկան)
ԾննդավայրՄուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունQ56229506? (1986)
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
ԱնդամակցությունՌուսաստանի նկարիչների միություն
Commons-logo.svg Vladimir Bataev Վիքիպահեստում

Վլադիմիր Ալեքսեևիչ Բաթաև (ապրիլի 16, 1966(1966-04-16), Մուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս նկարիչ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ (2007 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի ապրիլի 16-ին Մուրոմում, որտեղ դպրոցական տարիներին սկսել է զբաղվել գեղանկարչությամբ։

1981 թվականին ավարտել է Մուրոմի գեղարվեստի մանկական դպրոցը, որտեղ նրա՝ որպես նկարչի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել մուրոմացի գեղանկարիչ Իվան Միխայլովիչ Մինեևը։

1986 թվականին ավարտել է Իվանովսկի նկարչության դպրոցի արդյունաբերական գրաֆիկայի բաժինը[1]։

Խորհրդային բանակում ծառայելուց հետո 1988 թվականին վերադարձել է Մուրոմ, որտեղ շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ։

1990 թվականից Մուրոմի 1100-ամյակի անվան մշակույթի պալատում ղեկավարել է «Էտյուդ» ժողովրդական իզոստուդիան։

2007 թվականին ընդունվել է Ռուսաստանի նկարիչների միություն[2]։

Մուրոմում ունի նկարչական արհեստանոց՝ Պլեխանով փողոց 7, բնակարան 1։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ գեղարվեստական աշխատանքների հեղինակ և քաղաքական, տարածաշրջանային և տեղական ցուցահանդեսների մասնակից է։ Ուսումնական տարիներին փորձել է իրեն նաև այլ ժանրերում․ նկարել է դիմանկարներ, նատյուրմորդներ, բայց այժմ նրա նկարները բացառապես Մուրումի բնապատկերներն են, իսկ ստեղծագործության մեջ զգալի է ռուս իմպրեսիոնիստների ազդեցությունը։

Գեղանկարչի աշխատանքները գտնվում են Մուրոմի պատմա-գեղարվեստական թանգարանում, Բլագովեշենսկի վանքում և Ռուսաստանի և արտասահմանյան մի շարք մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդես
  • 2004 — Վլադիմիր (խմբակային)
  • 2005 — Մուրոմ (անհատական, Մուրոմի պատմա-նկարչական թանգարան[3])
  • 2007 — Մոսկվա (անհատական, «Ռուսական սփյուռք» գրադարանային ֆոնդ)[4]
  • 2008 — (խմբակային, Անդրեյ Նեգանովի հետ)
  • 2009 — Մուրոմ (անհատական)[5]
  • 2009 — Վլադիմիր (անհատական)[2]
  • 2014 «Ռուսական բնապատկերի հմայք» — Մոսկվա (անհատական, «Ռուսական սփյուռք» գրադարանային ֆոնդ, մայիսի 12-ից մինչև սեպտեմբերի 30)[6]
  • 2016 «Արտացոլում» — Մուրոմ (անհատական հոբելյանական ցուցահանդես ապրիլի 8-ից մայիսի 3-ը)[7]
  • 2018 «Շրջանային գեղանկարչական ցուցահանդես», նվիրված Ա. Ի. Սոլժենիցինի ծննդյան հարյուրամյակին (Վլադիմիր, սեպտեմբերի 7-ից մինչև 30-ը)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]