Վիտալի Սյոմին
Վիտալի Սյոմին | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1927[1] |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 10, 1978[1] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և խմբագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտ |
Վիտալի Նիկոլաևիչ Սյոմին (ռուս.՝ Вита́лий Никола́евич Сёмин, հունիսի 12, 1927[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 10, 1978[1], Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտալի Սյոմինը ծնվել է 1927 թվականին Դոնի Ռոստովում` ծառայողի ընտանիքում։ 1942-1945 թվականներին հարկադիր աշխատանք է կատարել Գերմանիայում, 1948-1953 թվականներին սովորել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետում (հեռացվել է, երբ հայտնի է դարձել նրա Գերմանիայում լինելու մասին), 1953-1954 թվականներին աշխատել է Կույբիշևի ՀԷԿ-ի շինարարությունում, 1954-1957 թվականներին հեռակա սովորել է Տագանրոգի մանկավարժական ինստիտուտում, 1954-1956 թվականներին եղել է գյուղական դպրոցի ուսուցիչ։ 1956-1957 թվականներին Սյոմինին թույլատրել են վերադառնալ Ռոստով և դասավանդել ավտոտրանսպորտային տեխնիկումում, 1958-1962 թվականներին եղել է «Երեկոյան Ռոստով» թերթի գրական աշխատակից, 1963 թվականից` Ռոստովի հեռուստատեսության գրական-դրամատիկական հաղորդումների խմբագիր։
Մահացել է 1978 թվականի մայիսի 10-ին Կոկտեբելում։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шторм на Цимле (ակնարկներ, պատմվածքներ, 1960 թ.)
- Ласточка-звёздочка (պատմվածք, 1963 թ.)
- Сто двадцать километров до железной дороги (պատմվածք, 1964 թ.)
- Семеро в одном доме (պատմվածք, 1965 թ.)
- Женя и Валентина (վեպ, 1974 թ., որոշ գլուխներ առաջին անգամ հրատարակվել են 1987 թվականին)
- Нагрудный знак «ОСТ» (վեպ, 1976 թ.)
- Семьсот шестьдесят третий, 1977 թ.
- Плотина (неоконченный վեպ, 1982 թ.)
- Что истинно в литературе: Литературная критика. Письма. Рабочие заметки (ժողովածու, 1987 թ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 306—307. — ISBN 5-94848-307-X
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Писатели Советского Дона: Биобиблиогр. справочник. Вып. 2 / [Сост. В. Т. Ермолина, Р. И. Гладышева]. - Ростов н/Д, 1966. - С. 46-47. - 66 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). - 1000 экз.
- Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - 288 с. - 10 000 экз.
- Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с. - 20 000 экз.
- Евгений Ермолин Последние классики. М.: Совпадение, 2016. - ISBN 978-5-903060-36-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|