Վիտալի Սյոմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտալի Սյոմին
Ծնվել էհունիսի 12, 1927(1927-06-12)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 10, 1978(1978-05-10) (50 տարեկանում)
Վախճանի վայրԿոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և խմբագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՏագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտ

Վիտալի Նիկոլաևիչ Սյոմին (ռուս.՝ Вита́лий Никола́евич Сёмин, հունիսի 12, 1927(1927-06-12), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 10, 1978(1978-05-10), Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Սյոմինը ծնվել է 1927 թվականին Դոնի Ռոստովում` ծառայողի ընտանիքում: 1942-1945 թվականներին հարկադիր աշխատանք է կատարել Գերմանիայում, 1948-1953 թվականներին սովորել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետում (հեռացվել է, երբ հայտնի է դարձել նրա Գերմանիայում լինելու մասին), 1953-1954 թվականներին աշխատել է Կույբիշևի ՀԷԿ-ի շինարարությունում, 1954-1957 թվականներին հեռակա սովորել է Տագանրոգի մանկավարժական ինստիտուտում, 1954-1956 թվականներին եղել է գյուղական դպրոցի ուսուցիչ: 1956-1957 թվականներին Սյոմինին թույլատրել են վերադառնալ Ռոստով և դասավանդել ավտոտրանսպորտային տեխնիկումում, 1958-1962 թվականներին եղել է «Երեկոյան Ռոստով» թերթի գրական աշխատակից, 1963 թվականից` Ռոստովի հեռուստատեսության գրական-դրամատիկական հաղորդումների խմբագիր:

Մահացել է 1978 թվականի մայիսի 10-ին Կոկտեբելում:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шторм на Цимле (ակնարկներ, պատմվածքներ, 1960 թ.)
  • Ласточка-звёздочка (պատմվածք, 1963 թ.)
  • Сто двадцать километров до железной дороги (պատմվածք, 1964 թ.)
  • Семеро в одном доме (պատմվածք, 1965 թ.)
  • Женя и Валентина (վեպ, 1974 թ., որոշ գլուխներ առաջին անգամ հրատարակվել են 1987 թվականին)
  • Нагрудный знак «ОСТ» (վեպ, 1976 թ.)
  • Семьсот шестьдесят третий, 1977 թ.
  • Плотина (неоконченный վեպ, 1982 թ.)
  • Что истинно в литературе: Литературная критика. Письма. Рабочие заметки (ժողովածու, 1987 թ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Советского Дона: Биобиблиогр. справочник. Вып. 2 / [Сост. В. Т. Ермолина, Р. И. Гладышева]. - Ростов н/Д, 1966. - С. 46-47. - 66 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). - 1000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - 288 с. - 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с. - 20 000 экз.
  • Евгений Ермолин Последние классики. М.: Совпадение, 2016. - ISBN 978-5-903060-36-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]