Վիտալի Մակարով
Արտաքին տեսք
Վիտալի Մակարով | |
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 5, 1940 |
Վախճանի օր | հոկտեմբերի 13, 2017 (77 տարեկան) |
Վիտալի Մակարով (ռուս.՝ Вита́лий Ви́кторович Мака́ров, փետրվարի 5, 1940 - հոկտեմբերի 13, 2017), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականի ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը և 1981 թվականին հասարակական գիտությունների ակադեմիան։ Պատմական գիտությունների թեկնածու։ Տիրապետել է իսպաներենի, անգլերենի և գերմաներենի ։ Դիվանագիտական գործունեությամբ և զբաղվել 1991 թվականից։
- 1967-1969 թվականներ՝ Կուբայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
- 1969-1976 թվականներին եղել է Կենտրոնական կոմիտեի խորհրդային երկրների երիտասարադական կազմակերպությունների հետ կապերով բաժանմունքի վարիչի տեղակալ։
- 1976-1978 և 1981 թվականներին եղել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագիր։
- 1981 թվականից մինչև 1991 թվականի եղել է Կենտրոնական կոմիտեի միջազգային բաժանմունքի աշխատակից։
- 1992-ից մինչև 1996 թվականը Նիկարագուայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 1996 թվականից մինչև 1999 թկականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 1999 թվականի հուլիսի 23-ից մինչև 2003 թվականի փետրվարի 26-ը Կոլումբիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունիսի 20)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 23.07.1999 № 897 «О назначении Макарова В.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Колумбии»
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.02.2003 № 251 «О Макарове В.В.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.06.1994 № 1286 «О присвоении Макарову В.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»