Վիտալի Մակարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Մակարով
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 5, 1940(1940-02-05)
Վախճանի օր հոկտեմբերի 13, 2017(2017-10-13) (77 տարեկան)

Վիտալի Մակարով (ռուս.՝ Вита́лий Ви́кторович Мака́ров, փետրվարի 5, 1940(1940-02-05) - հոկտեմբերի 13, 2017(2017-10-13)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը և 1981 թվականին հասարակական գիտությունների ակադեմիան։ Պատմական գիտությունների թեկնածու։ Տիրապետել է իսպաներենի, անգլերենի և գերմաներենի ։ Դիվանագիտական գործունեությամբ և զբաղվել 1991 թվականից։

  • 1967-1969 թվականներ՝ Կուբայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1969-1976 թվականներին եղել է Կենտրոնական կոմիտեի խորհրդային երկրների երիտասարադական կազմակերպությունների հետ կապերով բաժանմունքի վարիչի տեղակալ։
  • 1976-1978 և 1981 թվականներին եղել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագիր։
  • 1981 թվականից մինչև 1991 թվականի եղել է Կենտրոնական կոմիտեի միջազգային բաժանմունքի աշխատակից։
  • 1992-ից մինչև 1996 թվականը Նիկարագուայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1996 թվականից մինչև 1999 թկականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999 թվականի հուլիսի 23-ից մինչև 2003 թվականի փետրվարի 26-ը Կոլումբիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունիսի 20)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]