Վիշնու Վիշալ
Վիշնու Վիշալ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Չեննայ, Հնդկաստան |
Կրթություն | Campion Anglo-Indian Higher Secondary School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասան և կրիկետ խաղացող |
Վիշնու Վիշալ (հուլիսի 17, 1984, Չեննայ, Հնդկաստան), հնդկական ֆիլմերի դերասան և պրոդյուսեր, ով նկարահանվել է թամիլերեն ֆիլմերում։ Իր դերասանական կարիերան սկսել է 2009 թվականին՝ նկարահանվելով Vennila Kabadi Kuzhu ֆիլմում, որի շնորհիվ արժանանացել է ճանաչման։ Վիշնուն ավելի մեծ համբավ է ձեռք բերել Neerparavai (2012), ֆիլմի շնորհիվ, որտեղ կատարել է ձկնորսի դեր։
Վաղ կյանք և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիշնուն (ծննդյան անունը՝ Վիշալ[1]) ծնվել է Թամիլ Նադուի բարձրաստիճան ոստիկան Ռամեշ Քուդավլայի ընտանիքում[2][3]։ Սովորել է Campion անգլիա-հնդկական բարձրագույն միջնակարգ դպրոցում Տիրուչիրապալլիում։ SRM համալսարանում մարքեթինքի բակալավրի աստիճան ստանալուց հետո[4] նա զբաղվել է կրիկետով՝ մասնակցելով TNCA լիգայի խաղերին[2]։ Սակայն ոտքի վնասվածքի պատճառով նա ստիպված է եղել ավարտել մարզական կարիերան։ Դերասանն նշել է, թե այդ ժամանակ, երբ գամված է եղել անկողնուն, նա դիտել է ֆիլմեր և սկսել հետաքրքրվել դերասանական կարիերայով։ Նրա հոր հորեղբայրը եղել է դերասան և նկարահանվել է մի քանի փոքր ֆիլմերում, և նրա ազդեցությամբ Վիշնուն սկսել է հետաքրքրվել կինոարտադրությամբ[2]։ Վիշնուն սկսել է դերասանական կարիերան իր անունը դարձնելով Վիշնու, որին հետագայում ավելացրել է իր ծննդյան անունը[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անանդ Չակրավարտին Վիշնուին առաջարկել է դեր Սասինթիրանի ռեժիսորական նորամուտում, ինչից հետո դերասանն ամիսներ շարունակ պատրաստվել է դերին։ Նա ժամեր շարունակ նստել է արևի տակ, որպեսզի մաշկի գույնը մգանա և երեք ամիս պարապել է կաբատի օրական 5 ժամ[2]։ Ֆիլմը արժանացել է դրական գնահատակնների, և Վիշնուն ներկայացվել է Vijay Awards մրցանակի 5 անվանակարգերում, ներառյալ որպես լավագույն սկսնակ[5]։ 2010 թվականին թողարկվել են Վիշնուի մասնակցությամբ երկու ֆիլմեր. Bale Pandiya կատակերգությունում նա կատարել է գլխավոր դեր, իսկ Դրոհի (հայերեն՝ «Դավաճան») ֆիլմում մարմնավորել է խուլիգան Կարունային[6]։ Վերջինում նա նկարահանվել է Շրիկանթի հետ միասին, և ստիպված է եղել գիրանալ 15 կիլոգրամով, որպեսզի ավելի մեծ երևա[7]։ Հետագայում նա նկարահանվել է «Աղվեսների խումբ» (Kullanari Koottam) ֆիլմում։ Մեկ տարի նրա մասնակցությամբ ոչ մի ֆիլմ չթողարկվելուց հետո՝ 2014 թվականին, էկրան են բարձրացվել երկու նոր կինոնկարներ՝ Mundasupatti ռոմանտիկական կատակերգությունը Thirukumaran Entertainment ընկերության կողմից և Jeeva դրաման, որի համար նա կրկին համագործակցել է Սասինթիրանի հետ։ Երկու ֆիլմն էլ արժանացել են դրական արձագանքների և ունեցել բարձր եկամուտ[8]։ 2015 թվականին նա նկարահանվել է Ռ. Ռավիկումարի «Այսօր, երեկ, վաղը» ֆիլմում։ Ֆիլմը դարձել է սուպեր հիթ եկամտի տեսանկյունից[9]։ 2016 թվականին թողարկվել են երկու ֆիլմեր Վիշնուի մասնակցությամբ։ Դրանցից առաջինը եղել է «Նա անգլիացի է, երբ գործը հասնում է աշխատելուն» (Velainu Vandhutta Vellaikaaran) կատակերգությունը, որի ռեժիսորն է Էժիլը, իսկ կնոջ գլխավոր դերում հանդես է եկել Նիկի Գալրանին։ Այդ տարի թողարկված երկրորդ ֆիլմը՝ «Ռազմիկ Կիտուն», նվիրված է 1980-ական թվականներին։ Չնայած ստացած դրական արձագանքներին՝ ֆիլմը բարձր եկամուտներ չի ունեցել։ Նա ավարտել է նկարահանումները Սենու Ռամասանիի «Տեղ, օբյեկտ, աշխատանք» (Idam Porul Yaeval) ֆիմում[10]։ Նրա հաջորդ ֆիլմերն են՝ «Գլխավոր հերոս» (Kathanayagan), «Առյուծը Սիլուկուվարուպատիից» (Silukkuvarupatti Singam)[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիշալ Վիշնուն ամուսնացած է դերասան Կ. Նաթրաջի դստեր՝ Ռաջինի Նաթրաջի հետ։ Ռաջինին և Վիշնուն ծանոթացել են քոլեջում, և նրանց հարաբերությունները տևել են 4 տարի նախքան ամուսնություն[4]։ Ամուսնացել են 2011 թվականի դեկտեմբերի 2-ին Ասիանա հյուրանոցում (Չենայի)[12]։ Նրանց որդին` Արյանը, ծնվել է 2017 թվականի հունվարի 30-ին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2009 | Vennila Kabadi Kuzhu | Մարիմութու | Արժանացել է Edison մրցանակի որպես լավագույն սկսնակ դերասան Ներկայացվել է Vijay մրցանակի որպես լավագույն սկսնակ դերասան | |
2010 | Bale Pandiya | Փանդիյան | ||
Դավաճան | Drohi | Կարունակարան | ||
2011 | Աղվեսների խումբ | Kullanari Koottam | Վետրի | |
2012 | Neerparavai | Արուլափասամի | Ներկայացվել է SIIMA մրցանակի որպես լավագույն դերասան | |
2014 | Mundasupatti | Գոփի | ||
Jeeva | Ջևա | |||
2015 | Այսօր, երեկ, վաղը | Indru Netru Naalai | Էլանգո | |
2016 | Նա անգլիացի է, երբ գործը հասնում է աշխատելուն | Velainu Vandhutta Vellaikaaran | Մուրուգան | Նաև պրոդյուսեր |
Ռազմիկ Կիտուն | Maaveeran Kittu | Կրիշնակումար (Կիտու) | ||
2017 | Գլխավոր հերոս | Katha Nayagan | Թամբիդուրաի | Նաև պրոդյուսեր |
2018 | Առյուծը Սիլուկուվարուպատիից | Silukkuvarupatti Singam | Կատիրեսան | Նաև պրոդյուսեր |
Idam Porul Yaeval | Աասաթամբի | |||
Դևը | Raatchasan | |||
Jagajala Killadi |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Rinku, Gupta (2014 թ․ ապրիլի 30). «Vishnu Says Mundasupatti brings out his Lighter Side». The New Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Vishnu – A new hero in Kollywood». Sify. 2009 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Srinivasa, Ramanujam (2014 թ․ սեպտեմբերի 12). «Three cheers to cinema!». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ 4,0 4,1 Shilpa Kappur, Vasudevan (2014 թ․ հոկտեմբերի 6). «Introvert Turned Lover Boy in College». The New Indian Express. Chennai. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Malathi, Rangarajan (2009 թ․ փետրվարի 6). «The winning team – Vennila Kabbadi Kuzhu». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Vishnu is back in action». Sify. 2010 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Drohi will be different: Vishnu». Sify. 2010 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Subha, J Rao (2014 թ․ նոյեմբերի 29). «What a shot!». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Vishnu's next is Indru Netru Naalai». The Times of India. 2014 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Vishnu joins Vijay Sethupathi». The Times of India. 2013 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Vishnu Vishal gets additional heroine for next». Top 10 Cinema. 2017 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Vishnu weds Rajini». Sify. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիշնու Վիշալ Internet Movie Database կայքում
|