Վիշնու Վիշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշնու Վիշալ
Ծնվել էհուլիսի 17, 1984(1984-07-17) (39 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Հնդկաստան
ԿրթությունCampion Anglo-Indian Higher Secondary School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան և կրիկետ խաղացող

Վիշնու Վիշալ (հուլիսի 17, 1984(1984-07-17), Չեննայ, Հնդկաստան), հնդկական ֆիլմերի դերասան և պրոդյուսեր, ով նկարահանվել է թամիլերեն ֆիլմերում։ Իր դերասանական կարիերան սկսել է 2009 թվականին՝ նկարահանվելով Vennila Kabadi Kuzhu ֆիլմում, որի շնորհիվ արժանանացել է ճանաչման։ Վիշնուն ավելի մեծ համբավ է ձեռք բերել Neerparavai (2012), ֆիլմի շնորհիվ, որտեղ կատարել է ձկնորսի դեր։

Վաղ կյանք և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշնուն (ծննդյան անունը՝ Վիշալ[1]) ծնվել է Թամիլ Նադուի բարձրաստիճան ոստիկան Ռամեշ Քուդավլայի ընտանիքում[2][3]։ Սովորել է Campion անգլիա-հնդկական բարձրագույն միջնակարգ դպրոցում Տիրուչիրապալլիում։ SRM համալսարանում մարքեթինքի բակալավրի աստիճան ստանալուց հետո[4] նա զբաղվել է կրիկետով՝ մասնակցելով TNCA լիգայի խաղերին[2]։ Սակայն ոտքի վնասվածքի պատճառով նա ստիպված է եղել ավարտել մարզական կարիերան։ Դերասանն նշել է, թե այդ ժամանակ, երբ գամված է եղել անկողնուն, նա դիտել է ֆիլմեր և սկսել հետաքրքրվել դերասանական կարիերայով։ Նրա հոր հորեղբայրը եղել է դերասան և նկարահանվել է մի քանի փոքր ֆիլմերում, և նրա ազդեցությամբ Վիշնուն սկսել է հետաքրքրվել կինոարտադրությամբ[2]։ Վիշնուն սկսել է դերասանական կարիերան իր անունը դարձնելով Վիշնու, որին հետագայում ավելացրել է իր ծննդյան անունը[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանդ Չակրավարտին Վիշնուին առաջարկել է դեր Սասինթիրանի ռեժիսորական նորամուտում, ինչից հետո դերասանն ամիսներ շարունակ պատրաստվել է դերին։ Նա ժամեր շարունակ նստել է արևի տակ, որպեսզի մաշկի գույնը մգանա և երեք ամիս պարապել է կաբատի օրական 5 ժամ[2]։ Ֆիլմը արժանացել է դրական գնահատակնների, և Վիշնուն ներկայացվել է Vijay Awards մրցանակի 5 անվանակարգերում, ներառյալ որպես լավագույն սկսնակ[5]։ 2010 թվականին թողարկվել են Վիշնուի մասնակցությամբ երկու ֆիլմեր. Bale Pandiya կատակերգությունում նա կատարել է գլխավոր դեր, իսկ Դրոհի (հայերեն՝ «Դավաճան») ֆիլմում մարմնավորել է խուլիգան Կարունային[6]։ Վերջինում նա նկարահանվել է Շրիկանթի հետ միասին, և ստիպված է եղել գիրանալ 15 կիլոգրամով, որպեսզի ավելի մեծ երևա[7]։ Հետագայում նա նկարահանվել է «Աղվեսների խումբ» (Kullanari Koottam) ֆիլմում։ Մեկ տարի նրա մասնակցությամբ ոչ մի ֆիլմ չթողարկվելուց հետո՝ 2014 թվականին, էկրան են բարձրացվել երկու նոր կինոնկարներ՝ Mundasupatti ռոմանտիկական կատակերգությունը Thirukumaran Entertainment ընկերության կողմից և Jeeva դրաման, որի համար նա կրկին համագործակցել է Սասինթիրանի հետ։ Երկու ֆիլմն էլ արժանացել են դրական արձագանքների և ունեցել բարձր եկամուտ[8]։ 2015 թվականին նա նկարահանվել է Ռ. Ռավիկումարի «Այսօր, երեկ, վաղը» ֆիլմում։ Ֆիլմը դարձել է սուպեր հիթ եկամտի տեսանկյունից[9]։ 2016 թվականին թողարկվել են երկու ֆիլմեր Վիշնուի մասնակցությամբ։ Դրանցից առաջինը եղել է «Նա անգլիացի է, երբ գործը հասնում է աշխատելուն» (Velainu Vandhutta Vellaikaaran) կատակերգությունը, որի ռեժիսորն է Էժիլը, իսկ կնոջ գլխավոր դերում հանդես է եկել Նիկի Գալրանին։ Այդ տարի թողարկված երկրորդ ֆիլմը՝ «Ռազմիկ Կիտուն», նվիրված է 1980-ական թվականներին։ Չնայած ստացած դրական արձագանքներին՝ ֆիլմը բարձր եկամուտներ չի ունեցել։ Նա ավարտել է նկարահանումները Սենու Ռամասանիի «Տեղ, օբյեկտ, աշխատանք» (Idam Porul Yaeval) ֆիմում[10]։ Նրա հաջորդ ֆիլմերն են՝ «Գլխավոր հերոս» (Kathanayagan), «Առյուծը Սիլուկուվարուպատիից» (Silukkuvarupatti Singam)[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշալ Վիշնուն ամուսնացած է դերասան Կ. Նաթրաջի դստեր՝ Ռաջինի Նաթրաջի հետ։ Ռաջինին և Վիշնուն ծանոթացել են քոլեջում, և նրանց հարաբերությունները տևել են 4 տարի նախքան ամուսնություն[4]։ Ամուսնացել են 2011 թվականի դեկտեմբերի 2-ին Ասիանա հյուրանոցում (Չենայի)[12]։ Նրանց որդին` Արյանը, ծնվել է 2017 թվականի հունվարի 30-ին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2009 Vennila Kabadi Kuzhu Մարիմութու Արժանացել է Edison մրցանակի որպես լավագույն սկսնակ դերասան
Ներկայացվել է Vijay մրցանակի որպես լավագույն սկսնակ դերասան
2010 Bale Pandiya Փանդիյան
Դավաճան Drohi Կարունակարան
2011 Աղվեսների խումբ Kullanari Koottam Վետրի
2012 Neerparavai Արուլափասամի Ներկայացվել է SIIMA մրցանակի որպես լավագույն դերասան
2014 Mundasupatti Գոփի
Jeeva Ջևա
2015 Այսօր, երեկ, վաղը Indru Netru Naalai Էլանգո
2016 Նա անգլիացի է, երբ գործը հասնում է աշխատելուն Velainu Vandhutta Vellaikaaran Մուրուգան Նաև պրոդյուսեր
Ռազմիկ Կիտուն Maaveeran Kittu Կրիշնակումար (Կիտու)
2017 Գլխավոր հերոս Katha Nayagan Թամբիդուրաի Նաև պրոդյուսեր
2018 Առյուծը Սիլուկուվարուպատիից Silukkuvarupatti Singam Կատիրեսան Նաև պրոդյուսեր
Idam Porul Yaeval Աասաթամբի
Դևը Raatchasan
Jagajala Killadi

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rinku, Gupta (2014 թ․ ապրիլի 30). «Vishnu Says Mundasupatti brings out his Lighter Side». The New Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Vishnu – A new hero in Kollywood». Sify. 2009 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Srinivasa, Ramanujam (2014 թ․ սեպտեմբերի 12). «Three cheers to cinema!». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. 4,0 4,1 Shilpa Kappur, Vasudevan (2014 թ․ հոկտեմբերի 6). «Introvert Turned Lover Boy in College». The New Indian Express. Chennai. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. Malathi, Rangarajan (2009 թ․ փետրվարի 6). «The winning team – Vennila Kabbadi Kuzhu». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. «Vishnu is back in action». Sify. 2010 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Drohi will be different: Vishnu». Sify. 2010 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. Subha, J Rao (2014 թ․ նոյեմբերի 29). «What a shot!». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. «Vishnu's next is Indru Netru Naalai». The Times of India. 2014 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. «Vishnu joins Vijay Sethupathi». The Times of India. 2013 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «Vishnu Vishal gets additional heroine for next». Top 10 Cinema. 2017 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  12. «Vishnu weds Rajini». Sify. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]