Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը Հայաստանում հանդիպում է հինգ ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակի գոյության համար ուղղակի սպառնալիքը բացակայում է։ Նրա բնակության շրջանի մակերեսը կարող է կրճատվել, քանի որ այն աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Տեսակի տարածման հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, այդ պատճառով էլ սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում[1]։