Jump to content

Վինսոն լեռնազանգված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղապար:PAGENAMEBASEՎինսոն
Vinson
Տեսակլեռնազանգված, լեռնաշղթա և լեռ
ԵրկիրԱնտարկտիդա
Վարչատարածքային միավորԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Մասն էՅոթ գագաթներ
ԼեռնաշղթաSentinel Range?
Բարձրություն (ԲԾՄ)4892 մետր[1]
Երկարություն21 կմ
Լայնություն13 կմ
Մեծագույն գագաթMount Vinson?
Անվանված էCarl Vinson?[1]
Քարտեզ
Քարտեզ

Վինսոն լեռնազանգված, ամենաբարձր լեռնազանգվածը Անտարկտիդայում։ Վինսոն լեռնազանգվածը Էլսուորթ լեռան մի մասն է և տեղակայված է Հարավային բևեռից 1200 կմ հեռավորության վրա։ Լեռնազանգվածի երկարությունը 21 կմ է, իսկ լայնությունը՝ 13 կմ։ Լեռնազանգվածի գոյության մասին հայտնի դարձավ 1958 թվականի հունվարին ամերիկյան ինքնաթիռների ավիաղետի հետևանքով։ 1961 թվականին լեռնազանգվածն անվանվեց Վինսոն ի պատիվ ամերիկյան Ջորջիա նահանգի հայտնի քաղաքական գործիչ Կառլ Վինսոնի, որը մեծապես աջակցում էր Անտարկտիդան բացահայտող նվիրյալներին։ Լեռնազանգվածի ամենաբարձր կետը Վինսոն գագաթն է (4892 մ), որը «Յոթ գագաթ» ալպինիստական նախագծի մասն է։ 2006 թվականի նոյեմբերի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անտարկտիդայի տեղանունների կոմիտեն (USACAN) Վինսոն լեռնազանգվածն ու Վինսոն լեռը հայտարարեց որպես առանձին միավորներ[2]։

Վինսոն լեռան կլիման կարգավորում են բևեռային սառցածածկույթները, ինչի հետևանքով ստեղծվում են մեծ մասամբ կայուն եղանակային պայմաններ՝ բնորոշ ցանկացած բևեռային կլիմայի։ Այստեղ շատ են ուժեղ սառը օդային քամիներն ու ձնահյուսքերը։ Չնայած տարեկան ձնահյուսքերը ցածր են Վինսոն լեռան վրա սակայն քամիների հետևանքով տարեկան տեղումների քանակը հասնում է 46 սմ-ի։ Ամառային ամիսների (նոյեմբեր-հունվար) ընթացքում արևափայլի տևողությունը կազմում է 24 ժամ։ Այդ ամիսներին միջին ջերմաստիճանը -30 °C է և արևի ինտենսիվ ճառագայթները կարող են հալեցնել միայն մուգ առարկաների վրա եղած ձյունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Geographic Names Information System
  2. Stewart, J. (2011) Antarctic An Encyclopedia McFarland & Company Inc, New York. 1776 pp. ISBN 978-0-7864-3590-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինսոն լեռնազանգված» հոդվածին։