Վինսոն լեռնազանգված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինսոն
Vinson
Mount Vinson from NW at Vinson Plateau by Christian Stangl (flickr).jpg
Կոորդինատներ 78°31′31.74″ հվ. լ. 85°37′1.73″ ամ. ե. / 78.5254833° հս․. լ. 85.6171472° ավ. ե. / 78.5254833; 85.6171472Կոորդինատներ: 78°31′31.74″ հվ. լ. 85°37′1.73″ ամ. ե. / 78.5254833° հս․. լ. 85.6171472° ավ. ե. / 78.5254833; 85.6171472
Երկարություն 21 կմ կմ
Լայնություն 13 կմ կմ
physical
physical

Վինսոն լեռնազանգված, ամենաբարձր լեռնազանգվածը Անտարկտիդայում։ Վինսոն լեռնազանգվածը Էլսուորթ լեռան մի մասն է և տեղակայված է Հարավային բևեռից 1200 կմ հեռավորության վրա։ Լեռնազանգվածի երկարությունը 21 կմ է, իսկ լայնությունը՝ 13 կմ։ Լեռնազանգվածի գոյության մասին հայտնի դարձավ 1958 թվականի հունվարին ամերիկյան ինքնաթիռների ավիաղետի հետևանքով։ 1961 թվականին լեռնազանգվածն անվանվեց Վինսոն ի պատիվ ամերիկյան Ջորջիա նահանգի հայտնի քաղաքական գործիչ Կառլ Վինսոնի, որը մեծապես աջակցում էր Անտարկտիդան բացահայտող նվիրյալներին։ Լեռնազանգվածի ամենաբարձր կետը Վինսոն գագաթն է (4892 մ), որը «Յոթ գագաթ» ալպինիստական նախագծի մասն է։ 2006 թվականի նոյեմբերի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անտարկտիդայի տեղանունների կոմիտեն (USACAN) Վինսոն լեռնազանգվածն ու Վինսոն լեռը հայտարարեց որպես առանձին միավորներ[1]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսոն լեռան կլիման կարգավորում են բևեռային սառցածածկույթները, ինչի հետևանքով ստեղծվում են մեծամասամբ կայուն եղանակային պայմաններ՝ բնորոշ ցանկացած բևեռային կլիմայի։ Այստեղ շատ են ուժեղ սառը օդային քամիներն ու ձնահյուսքերը։ Չնայած տարեկան ձնահյուսքերը ցածր են Վինսոն լեռան վրա սակայն քամիների հետևանքով տարեկան տեղումների քանակը հասնում է 46 սմ-ի։ Ամառային ամիսների (նոյեմբեր-հունվար) ընթացքում արևափայլի տևողությունը կազմում է 24 ժամ։ Այդ ամիսներին միջին ջերմաստիճանը -30 °C է և արևի ինտենսիվ ճառագայթները կարող են հալեցնել միայն մուգ առարկաների վրա եղած ձյունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stewart, J. (2011) Antarctic An Encyclopedia McFarland & Company Inc, New York. 1776 pp. ISBN 978-0-7864-3590-6.