Էլսուորթի Երկիր

Էլսուորթի Երկիր (անգլ.՝ Ellsworth Land), Անտարկտիդայի արևմտյան տարածքի մի մասը՝ Բելինգսգաուզենի ծովի և Ռոնեի շելֆային սառցադաշտի միջև։ Սառցադաշտային ծածկույթի բարձրությունը 2009 մ է, սառցի հզորությունը՝ մինչև 3000 մ։ Կենտրոնում գտնվում է Էլսուորթ լեռները, Սենտինել լեռնաշղթան՝ Վինսոն զանգվածով (բարձրությունը մինչև 5140 մ, ամենամեծը Անտարկտիդայում)։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնագործել է ամերիկացի բևեռախույզ Լինկոլն Էլսուորթը 1935 թվականին և կոչել իր հոր՝ Ջ․ Էլսուորթի անունով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»