Վիկտորիա Աբովյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտորիա Աբովյան | |
---|---|
Ծնվել է | 1883 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1979 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Հռիփսիմյան իգական գիմնազիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, ուսուցչուհի և թարգմանչուհի |
Ծնողներ | հայր՝ Վարդան Աբովյան |
Վիկտորիա Վարդանի Աբովյան (1883, Երևան, Ռուսական կայսրություն - 1979, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ դերասանուհի։
Խաչատուր Աբովյանի թոռնուհին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորիա Աբովյանը ծնվել է 1883 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Հռիփսիմյան գիմնազիայում, ապա՝ Թիֆլիսում։ 1905-1912 թվականներին աշխատել է Ալեքսանդրապոլի ս․ Աստվածածնի օրիորդաց և Փրկչի տղայոց դպրոց]երում որպես ուսուցչուհի[2]։Էէէէէ
Սովորելու տարիներից մասնակցել է Ալեքսանդրապոլի ժողովրդական տան սիրողական խմբի ներկայացումներին։ 1912 թվականին տեղափոխվել է Թիֆլիս և մինչև 1918 թվականը հանդես եկել Զուբալովի անվան ժողովրդական թատրոնի ներկայացումներում։ Խաղացել է նաև Լևոն Քալանթարի և Ամո Խարազյանի թատերախմբերում։ 1918 թվականին վերադարձել է Երևան, թատերախումբ ձևավորել և մի շարք ներկայացումներ բեմադրել[2]։
Կատարել է նաև թարգմանություններ[2]։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացում | Դեր |
---|---|
Պատվի համար | Մարգարիտ |
Պեպո | Կեկել |
Հին աստվածներ | Իշխանուհի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 548։
- ↑ 2,0 2,1 2,2 Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 14.