Վիկտորիա Աբովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Վիկտորիա Աբովյան
Ծնվել է1883
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1979
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՀռիփսիմյան իգական գիմնազիա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, ուսուցչուհի և թարգմանչուհի
Ծնողներհայր՝ Վարդան Աբովյան

Վիկտորիա Վարդանի Աբովյան (1883, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1979, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ դերասանուհի։

Խաչատուր Աբովյանի թոռնուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորիա Աբովյանը ծնվել է 1883 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Հռիփսիմյան գիմնազիայում, ապա՝ Թիֆլիսում։ 1905-1912 թվականներին աշխատել է Ալեքսանդրապոլի ս․ Աստվածածնի օրիորդաց և Փրկչի տղայոց դպրոց]երում որպես ուսուցչուհի[2]։

Սովորելու տարիներից մասնակցել է Ալեքսանդրապոլի ժողովրդական տան սիրողական խմբի ներկայացումներին։ 1912 թվականին տեղափոխվել է Թիֆլիս և մինչև 1918 թվականը հանդես եկել Զուբալովի անվան ժողովրդական թատրոնի ներկայացումներում։ Խաղացել է նաև Լևոն Քալանթարի և Ամո Խարազյանի թատերախմբերում։ 1918 թվականին վերադարձել է Երևան, թատերախումբ ձևավորել և մի շարք ներկայացումներ բեմադրել[2]։

Կատարել է նաև թարգմանություններ[2]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում Դեր
Պատվի համար Մարգարիտ
Պեպո Կեկել
Հին աստվածներ Իշխանուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 548։
  2. 2,0 2,1 2,2 Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ էջ 14