Վարդան Աբովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Աբովյան
Ծնվել էմայիսի 31, 1840(1840-05-31)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 16, 1896(1896-11-16) (56 տարեկանում)
Մահվան վայրՎաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՏարտուի համալսարան
ԱշխատավայրԵրևանի թեմական դպրոց և Գևորգյան հոգևոր ճեմարան
Ծնողներհայր՝ Խաչատուր Աբովյան
ԵրեխաներԼևոն Աբովյան

Վարդան Խաչատուրի Աբովյան (մայիսի 31, 1840(1840-05-31), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 1896(1896-11-16), Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ կրթական գործիչ։ Խաչատուր Աբովյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ Նախնական կրթությունն ստացել է տանը։ Հոր անհետացումից մեկ տարի հետո՝ 1849 թվականի աշնանը մոր՝ Էմիլիայի հետ Երևանից փոխադրվել է Թիֆլիս։ Ինը տարեկանից սովորել է Թիֆլիսի ազնվական գիմնազիայում: Երկու տարի հետո ընդունվել է Ներսիսյան դպրոցը հայերենը կատարելագործելու համար: 1854-1859 թվականներին սովորել է Խարկովի մասնավոր պանսիոնում, ապա՝ 1861-1862 թվականներին ուսումը շարունակել է Դորպատի համալսարանում, ստացել ռուսաց լեզվի կրտսեր ուսուցչի վկայական։ Ռուսաց լեզու, պատմություն, գեղագրություն է դասավանդել Լիֆլանդիայի նախ Ֆելին գյուղաքաղաքում, ապա Տալլինի (Էստոնիա) տարբեր ուսումնական հաստատություններում: 1869 թվականի վերջերին վերադարձել է Այսրկովկաս և անմիջապես ուսուցչի պաշտոն ստացել Ախալքալաքում: Ռուսերենի, պատմության և աշխարհագրության դասեր է տվել տղամարդկանց և կանանց գիմնազիաներում, տեղի հոգևոր դպրոցում: Մեկ տարի հետո վերադարձել է Թիֆլիս, այստեղ մասնավոր դպրոցներում և գիմնազիաներում դասեր է տալիս նույն առարկաներից: 1875 թվականին տեղափոխվել է Էջմիածին: Այստեղ հինգ տարի ուսուցչություն է արել Գևորգյան ճեմարանում: Այնուհետև տասը տարի ապրել է Երևանում և աշխատել թեմական դպրոցում որպես ուսուցիչ և դաստիարակ: 1891-1896 թվականներին աշխատել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում որպես դաստիարակ, միաժամանակ դասեր է տվել ռուսերենից, պատմությունից և աշխարհագրությունից[1]։ Մահացել է Էջմիածնում և թաղվել Գայանե վանքի բակում[2]։

Վարդան Աբովյանը մեծ ընտանիքի հայր է եղել: Իր կնոջ՝ Կատարինե Աբովյան-Յարալյանի հետ ունեցել են ութ զավակ, որոնցից Խաչատուրը, Վահանն ու Պետրոսը մահացել են դեռ մանուկ հասակում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Լևոն Երիցյան, Մեծ լուսավորչի ժառանգները, Ե., «Հայաստան», 1971, էջ 5-12:
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 16