Jump to content

Վիկտոր Սանչես Մատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Սանչես Մատա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1987(1987-09-08)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Վիկտոր Սանչես Մատա (իսպ.՝ Víctor Sánchez Mata,սեպտեմբերի 8, 1987(1987-09-08)[1][2][3], Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա ) իսպանացի ֆուտբոլիստ, «Ժիրոնայի» հենակետային կիսապաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Սանչես Մատան «Բարսելոնա» է եկել 2005 թվականին Բարսելոնայի «Եվրոպա» ակումբից։ 2006/07 մրցաշրջանում նա «Բարսելոնա C»-ի կազմում անցկացրել է 36 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։ 2007/08 մրցաշրջանում Սանչեսը խաղացել է «Բարսելոնա Բ»-ում, որը մարզել է Պեպ Գվարդիոլան։ Շնորհիվ իր բազմակողմանիության (Սանչեսը խաղադաշտում խաղացել է բոլոր դիրքերում), նա եղել է թիմի առաջատար խաղացողներից մեկը, անցկացրել է 29 հանդիպում և խփել 2 գոլ։ Նա իր գործընկերների հետ օգնել է թիմին հասնել Սեգունդա Բ (Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոն)։ Նույն մրցաշրջանում Սանչեսը իր նորամուտը նշել է Բարսելոնայի առաջին թիմում (2008 թվականի հունվարի 2-ին Գավաթում և 2008 թվականի մարտի 18-ին Լա Լիգայում

2008/09 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բարսելոնան» գլխավորում էր Գվարդիոլան, որ սկսել է Սանչեսին և երիտասարդական թիմի մյուս խաղացողներին կանոնավոր կերպով խաղացնել հիմնական կազմում։ Նույն մրաշրջանում Սանչեսն իր նորամուտը նշել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում։

2009/10 մրցաշրջանը Սանչեսը վարձավճարով խաղացել է «Խերեսում»: 25 խաղում խփել է 2 գոլ։ Նա գոլեր է խփել «Վալյադոլիդի» և «Ռասինգի» դեմ խաղում։

2012 թվականի հունվարի 31-ին Սանչեսը վերադարձել է Լա Լիգա՝ 3,5 տարվա պայմանագիր կնքելով «Էսպանյոլի» հետ[4]։ 2020 թվականի օգոստոսի 18-ին Սանչեսն ու «Էսպանյոլը» կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը[5]։

2020 թվականի նոյեմբերի 27-ին Սանչեսը երկու տարվա պայմանագիր է ստորագրել Ավստրալիայի առաջնության «Վեստերն Յունայթեդ» ակումբի հետ[6][7]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բարսելոնա»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Víctor Sánchez ficha por el Espanyol». MARCA.com (իսպաներեն). 31/01/12. Արխիվացված է օրիգինալից 2021-01-28-ին. Վերցված է 2021-03-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Acord amb Víctor Sánchez». RCD Espanyol (կատալաներեն). 18/08/2020. Արխիվացված է օրիգինալից 2020-08-21-ին. Վերցված է 2021-03-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Western United sign experienced midfielder Víctor Sánchez». Western United (անգլերեն). 2020-11-27. Արխիվացված է օրիգինալից 2020-11-27-ին. Վերցված է 2021-03-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Western United sign ex-La Liga midfielder». The World Game (անգլերեն). 27/11/2020. Արխիվացված է օրիգինալից 2021-03-29-ին. Վերցված է 2021-03-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]