Վիկտոր Թարգուլյան
Վիկտոր Թարգուլյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1934 Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 1, 2023 (88 տարեկան) |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և հողագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան, Աշխարհագրության ինստիտուտ և Pochvovedenie? |
Գործունեության ոլորտ | Հողագիտություն և հողերի աշխարհագրություն |
Անդամակցություն | Dokuchaev Soil Science Society? և International Union of Soil Sciences? |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1957), Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետ (1960) և Աշխարհագրության ինստիտուտ (1967) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1968) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և անգլերեն |
Պարգևներ | |
Viktor Targulian Վիքիպահեստում |
Վիկտոր Հովհաննեսի Թարգուլյան (օգոստոսի 10, 1934, Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 1, 2023), հայ աշխարհագետ, հողագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1988)։ Հողագետների միջազգային ընկերության 5-րդ հանձնաժողովի փոխնախագահ (1990)։ Հողագետների Դոկուչաևյան ընկերության փոխնախագահ (1992)։ Հողագետների միջազգային ընկերության 5-րդ հանձնաժողովի նախագահ (1994)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Թարգուլյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 10-ին, Մոսկվա քաղաքում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1963 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1972 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ Աշխարհագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող[1]։ Դասախոսում է Մոսկվայի պետական համալսարանում[2]։
Աշխատանքները վերաբերում են հողերի աշխարհագրության, հողառաջացման, հողմահարման, հողերի երկրաքիմիայի հարցերին։ Համահեղինակ է ատլասների, «Հողերի գլոբալ փոփոխություններ» (1990, անգլերեն) գրքի[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հողերի գլոբալ փոփոխություններ, անգլերեն, 1990։
- Почвообразование и выветривание в холодных гумидных областях, Москва, 1971 (համահեղինակ).
- Ветровал и таежное почвообразование. Москва, 1995 (համահեղինակ).
- Организация, состав и генезис дерново-палево-подзолистой почвы на покровных суглинках, Москва, 1974.
- Возраст и эволюция черноземов, Москва, 1988.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Internationally Acclaimed Soil Scientists to Receive Awards | Newswise: News for Journalists». www.newswise.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 424։
- ↑ «Targulian Viktor | Институт географии РАН». igras.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Թարգուլյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Թարգուլյան» հոդվածին։ |
|