Վիլյամ Սարոյանի անվան թատրոն (Ֆրեզնո)
Վիլյամ Սարոյանի անվան թատրոն The Fresno Convention Center | |
---|---|
Տեսակ | մարզադաշտ |
Երկիր | ԱՄՆ |
Գտնվելու վայրը | Ֆրեզնո, Կալիֆոռնիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1966, հոկտեմբեր |
Կայք | fresnoconventioncenter.com |
Fresno Convention Center Վիքիպահեստում |
Վիլյամ Սարոյանի անվան թատրոն (անգլ.՝ William Saroyan Theatre կամ The Fresno Convention Center), բացվել է 1966 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Կենտրոնը բաղկացած է՝
- Վիլյամ Սարոյանի թատրոնից
- Selland արենայից
- Ernest E. Valdez սրահից
Վիլյամ Սարոյանի թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականի հոկտեմբերին Ֆրեզնո քաղաքում բացված The Fresno Convention Center -ը դարձավ ԱՄՆ ամենահաջողակ մշակութային օջախներից մեկը։ Սկզբում համալիրը բաղկացած էր երեք առանձին կառույցներից, որոնք իրարից 90 ոտնաչափ հեռավորության վրա էին գտնվում, և դրանցից կարևորը թատրոնի շենքն էր, որն անվանվել է ի պատիվ քաղաքի ամենահայտնի բնակիչ Վիլյամ Սարոյանի։ Իր հրաշալի ակուստիկ տվյալով հայտնի դահլիճը, նախատեսված 2 353 հանդիսատեսի համար, գործածվում էր ներկայացումների, համերգների և այլ միջոցառումների համար։ Թատրոնի բեմում ելույթներ են ունեցել Միխայիլ Բարիշնիկովը, Արթուր Ֆիդլերը, Իսահակ Շտերնը, աշխարհահռչակ աճպարար Դևիդ Կոպերֆիլդը։ Բացի այդ, Վիլյամ Սարոյանի անվան թատրոնը յուրօրինակ «տնական» հարթակ է Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ֆրեզնոյի Օպերայի համար[1][2]։
Selland Arena
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սելանդ հարթակը» անվանվել է ի պատիվ Ֆրեզնոյի քաղաքապետ Արթուր Սելանդի։ Զբաղեցնում է 24,200 ոտնաչափ տարածք և տեղավորում է ավելի քան 9000 մարդ։ Այստեղ անցկացվում են տարբեր համերգներ, սպորտային իրադարձություններ։
Ernest E. Valdez Hall
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էրնեստ Վալդես սրահը» Fresno Convention & Entertainment կենտրոնի ամենամեծ տարածքն է, որտեղ տեղի են ունենում հասարակական միջոցառումներ՝ պարեր, խնջույքներ, հարսանիքներ, ժողովներ, համաժողովներ և այլ իրադարձություններ։ Այս բազմակի օգտագործման, առանց սյուների սրահն ունի 32,000 ոտնաչափ տարածք, կից խոհանոց, ներկայացումների բեմ և երկու կանաչ սենյակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Fresno Convention Center -ի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Վիլյամ Սարոյանի անվան թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սարոյանի անվան թատրոն (Ֆրեզնո)» հոդվածին։ |
|