Վիեննայի գրոհ
Թվական | Ապրիլի 5 - 13, 1945 թ. |
---|---|
Մասն է | Երկրորդ համաշխարհային պատերազմ Վիեննայի հարձակողական գործողություն |
Վայր | Վիեննա, Ավստրիա |
Արդյունք | ԽՍՀՄ հաղթանակ |
Հակառակորդներ | |
ԽՍՀՄ | |
Հրամանատարներ | |
ԽՍՀՄ Ֆեոդոր Տոլբուխին | Լատոր Ռենդուլիչ |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Վիեննայի գրոհ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին իրականացված Վիեննայի հարձակողական գործողության եզրափակիչ ռազմագործողություն, որը տեղի է ունեցել 1945 թվականի ապրիլի 5-ից 13-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի մատույցներում և քաղաքի ներսում Երրորդ Ռեյխի և ԽՍՀՄ զինված ուժերի միջև։ Գործողության հետևանքով խորհրդային զորքերը իրենց վերահսկողությունը հաստատեցին Վիեննա քաղաքում։ Համարվում է 1945 թվականի ամենակատաղի ճակատամարտերից մեկը[1][2]։
Նախաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավսստրիայի մայրաքաղաք Վիեննան գտնվում էր գերմանական զորքերի հզկողության ներքո։ Քաղաքը պաշտպանում էին 8 տանկային, 1 հետևակային դիվիզիաներ և մինչև 15 առանձին գումարտակներ։ Գերմանական հրամանատարությունը քաղաքի մատույցներում և հենց քաղաքի ներսում նախօրոք պատրաստել էր ինքնապաշտպանության բնագծեր, խրամուղիներ և կառույցներ։ Տանկավտանգավոր գոտիներում փորվել էին հակատանկային փոսեր և տեղադրվել հակատանկային ու հակահետևակային պատնեշներ ու արգելափոկոցներ։ Քաղաքի փողոցները փակված էին բարիկադներով և փլուզումներով։ Բազմաթիվ շինություններում տեղադրված էին կրակակետեր։ Գերմանական հրամանատարությունը ցանկանում էր Վիեննան դարձնել անառիկ ամրոց։ Վերմախտի հրամանատարությունը կարևորում էր Վիեննա քաղաքի և հատկապես վերջինի տնտեսական շրջանի պաշտպանությունը։ 1945 թվականի ապրիլի 6-ին Ադոլֆ Հիտլերը գրել է. - «Վիեննայի շրջանի նավթահանքերը կարևորագույն նշանակություն ունեն պատերազմի հետագա ընթացքի համար»[3]։
Վիեննան հանդիսանում էր Գերմանիայի հարավային շրջանների նացիստական վերջին բաստիոնը, այդ իսկ պատճառով քաղաքի համար մարտերը կատաղի էին։
Համաձայն ԽՍՀՄ Գերագույն գլխավոր շտաբի պլանի՝ Վիեննայի գրավումը պետք է իրականացնեին Ուկրաինական 3-րդ ճակատի աջ թևի զորքերը (4-րդ, 9-րդ գվարդիական և 6-րդ գվարդիական տանկային բանակներ, 1-ին գվարդիական մեխանիզացված և 18-րդ տանկային կորպուսներ) և Ուկրաինական 2-րդ ճակատի ձախ թևի զորքերը (46-րդ բանակ, 23-րդ տանկային և 2-րդ գվարդիական մեխանիզացված կորպուսներ)։ Երկնքից խորհրդային ցամաքային զորքերին պետք է աջակցություն ցույց տային 5-րդ և 17-րդ օդային բանակները։ Վիեննայի համար մարտերին պետք է ներգրավվեր նաև Դանուբյան ռազմական նավատորմը[4][5][6]։ Ապրիլի 6-ին խորհրդային զորքերի հրամանատար Ֆեոդոր Տոլբուխինը կոչով դիմեց Վիեննայի բնակիչներին չաջակցել գերմանական զորքերին և հնարավորինս օգնել խորհրդային զորքերին վերցնել քաղաքը։
Վիեննայի գրոհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 6-ի առավոտյան խորհրդային 4-րդ և 9-րդ գվարդիական բանակները արևելքից և հարավից սկսեցին գրոհել Վիեննան։ Միաժամանակ 6-րդ գվարդիական տանկային բանակը քաղաքը շրջանցում էր արևմուտքից՝ փորձելով չթողնել նացիստական զորքերի նահանջը դեպի արևմուտք։ Տանկային զորքերը հաղթահարեցին Վիեննայի անտառի լեռնային հատվածը, և չնայած տեղանքի դժվարանցանելիությանն ու գերմանացիների կատաղի դիմադրությանը, տանկերը շրջանցեցին Վիեննան և ապրիլի 7-ին դուրս եկան Դանուբի ափ՝ այդպիսով փակելով գերմանացիների նահանջի ճանապարհը։
Քաղաքը երեք կողմից շրջափակվում է խորհրդային զորքերի կողմից։ Ուկրաինական 3-րդ ճակատի զորքերը ստիպված էին մարտեր մղել յուրաքանչյուր թաղամասի և նույնիսկ յուրաքանչյուր շինության համար, որոնք հարմարեցվել էին ամուր կրակակետերի։ Հերթով գրավելով թաղամասերը՝ խորհրդային զորքերը գերմանացիների ուժերը բաժանում էին առանձին խմբերի և ոչնչացնում։ Ապրիլի 10-ին խորհրդային զորքերը, որոնք գրոհում էին հարավից և արևելքից, միացանքաղաքի կենտրոնը գրոհող խորհրդային զորամասերին։ Գերմանական կայազորը հարավից և արևելիքից սեղմվեց ԽՍՀՄ 4-րդ բանակի կողմից և հարավ-արևմուտքից ու արևմուտքից՝ 9-րդ և 6-րդ գվարդիական տանկային բանակների։ Այնուամենայնիվ գերմանացիները չէին պատրաստվում հանձնվել։ Նրանք կատաղի դիմադրություն էին ցույց տալիս։ Ապրիլի 11-ի գիշերը 4-րդ գվարդիական բանակը սկսեց անցնել Դանուբի ջրանցքը։ Ապրիլի 13-ին գերմանացիների պաշտպանությունը ճնշվեց[8][9][10][11]։
Գրոհի հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննայի գրոհի հետևանքով խորհրդային զորքերը ամբողջությամբ իրենց վերահսկողությունը հաստատեցին Վիեննա քաղաքի նկատմամբ և դուրս եկան Սանկտ Պյոլտենի սահմանագիծ՝ ամրանալով հարավում։ Ուկրաինական 3-րդ ճակատի զորքերը շարունակեցին առաջխաղացումը դեպի Գրաց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիեննայի հարձակողական գործողություն
- Ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձան (Վիեննա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Освобождение Вены советскими войсками — одна из самых блестящих операций Великой войны». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.(ռուս.)
- ↑ Освободительная миссия Советских Вооруженных Сил во Второй мировой войне / Под ред. А. А. Гречко. — 2-е изд. — М.: ИПЛ, 1974. — С. 311—315. — 504 с.(ռուս.)
- ↑ «Die Wochen Presse» за февраль — март, 1965г. «Последний фронт», репортажи Теодора Россивала.(ռուս.)
- ↑ Россия и СССР в войнах ХХ века: Потери Вооружённых Сил / Г. Ф. Кривошеев. — М.: ОЛМА-ПРЕСС, 2001. — С. 306. — 608 с. — (Архив). — 5 000 экз. — ISBN 5-224-01515-4.(ռուս.)
- ↑ Великая Отечественная война. 1941—1945 гг. Справочное пособие/ Автор-составитель И. И. Максимов. — М.: ДИК, 2005. — ISBN 5-8213-0232-3(ռուս.)
- ↑ Коллектив авторов. Россия и СССР в войнах ХХ века: Потери Вооружённых Сил / Г. Ф. Кривошеев. — М.: ОЛМА-ПРЕСС, 2001. — С. 306. — 608 с. — (Архив). — 5 000 экз. — ISBN 5-224-01515-4.(ռուս.)
- ↑ Heldendenkmal der Roten Armee.(գերմ.)
- ↑ Glantz D. Colonel (ed.), 1986 Art of War symposium, From the Vistula to the Oder: Soviet Offensive Operations — October 1944 — March 1945, A transcript of Proceedings, Center for Land Warfare, US Army War College, 19-23 May 1986.(անգլ.)
- ↑ Bulgarian Armed Forces of World War II.(անգլ.)
- ↑ pp.665-756, Glantz D. Colonel (ed.), An overview of operations in Hungary, 1 January — 16 March 1945, 1986 Art of War symposium, From the Vistula to the Oder: Soviet Offensive Operations — October 1944 — March 1945, A transcript of Proceedings, Center for Land Warfare, US Army War College, 19-23 May 1986.(անգլ.)
- ↑ Bishop, Chris, The Military Atlas of World War II, Igloo Books, London, 2005 ISBN 1-904687-53-9(անգլ.)