Վիեննայի գրոհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի գրոհ
ԹվականԱպրիլի 5 - 13, 1945 թ.
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Վիեննայի հարձակողական գործողություն
ՎայրՎիեննա, Ավստրիա
ԱրդյունքԽՍՀՄ հաղթանակ
Հակառակորդներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հրամանատարներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Ֆեոդոր Տոլբուխին Լատոր Ռենդուլիչ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Վիեննայի գրոհ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին իրականացված Վիեննայի հարձակողական գործողության եզրափակիչ ռազմագործողություն, որը տեղի է ունեցել 1945 թվականի ապրիլի 5-ից 13-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի մատույցներում և քաղաքի ներսում Երրորդ Ռեյխի և ԽՍՀՄ զինված ուժերի միջև։ Գործողության հետևանքով խորհրդային զորքերը իրենց վերահսկողությունը հաստատեցին Վիեննա քաղաքում։ Համարվում է 1945 թվականի ամենակատաղի ճակատամարտերից մեկը[1][2]։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային զինվորները Վիեննայում տոնում են իրենց հաղթանակը

Ավսստրիայի մայրաքաղաք Վիեննան գտնվում էր գերմանական զորքերի հզկողության ներքո։ Քաղաքը պաշտպանում էին 8 տանկային, 1 հետևակային դիվիզիաներ և մինչև 15 առանձին գումարտակներ։ Գերմանական հրամանատարությունը քաղաքի մատույցներում և հենց քաղաքի ներսում նախօրոք պատրաստել էր ինքնապաշտպանության բնագծեր, խրամուղիներ և կառույցներ։ Տանկավտանգավոր գոտիներում փորվել էին հակատանկային փոսեր և տեղադրվել հակատանկային ու հակահետևակային պատնեշներ ու արգելափոկոցներ։ Քաղաքի փողոցները փակված էին բարիկադներով և փլուզումներով։ Բազմաթիվ շինություններում տեղադրված էին կրակակետեր։ Գերմանական հրամանատարությունը ցանկանում էր Վիեննան դարձնել անառիկ ամրոց։ Վերմախտի հրամանատարությունը կարևորում էր Վիեննա քաղաքի և հատկապես վերջինի տնտեսական շրջանի պաշտպանությունը։ 1945 թվականի ապրիլի 6-ին Ադոլֆ Հիտլերը գրել է. - «Վիեննայի շրջանի նավթահանքերը կարևորագույն նշանակություն ունեն պատերազմի հետագա ընթացքի համար»[3]։

Վիեննան հանդիսանում էր Գերմանիայի հարավային շրջանների նացիստական վերջին բաստիոնը, այդ իսկ պատճառով քաղաքի համար մարտերը կատաղի էին։

Համաձայն ԽՍՀՄ Գերագույն գլխավոր շտաբի պլանի՝ Վիեննայի գրավումը պետք է իրականացնեին Ուկրաինական 3-րդ ճակատի աջ թևի զորքերը (4-րդ, 9-րդ գվարդիական և 6-րդ գվարդիական տանկային բանակներ, 1-ին գվարդիական մեխանիզացված և 18-րդ տանկային կորպուսներ) և Ուկրաինական 2-րդ ճակատի ձախ թևի զորքերը (46-րդ բանակ, 23-րդ տանկային և 2-րդ գվարդիական մեխանիզացված կորպուսներ)։ Երկնքից խորհրդային ցամաքային զորքերին պետք է աջակցություն ցույց տային 5-րդ և 17-րդ օդային բանակները։ Վիեննայի համար մարտերին պետք է ներգրավվեր նաև Դանուբյան ռազմական նավատորմը[4][5][6]։ Ապրիլի 6-ին խորհրդային զորքերի հրամանատար Ֆեոդոր Տոլբուխինը կոչով դիմեց Վիեննայի բնակիչներին չաջակցել գերմանական զորքերին և հնարավորինս օգնել խորհրդային զորքերին վերցնել քաղաքը։

Վիեննայի գրոհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի գրոհի ժամանակ Կարմիր բանակի զոհված զինծառայողներին նվիրված հուշարձանը Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում, որը բացվել է 1945 թվականին (քանդակագործ Մ.Ա. Ինտեզարյան)[7]

Ապրիլի 6-ի առավոտյան խորհրդային 4-րդ և 9-րդ գվարդիական բանակները արևելքից և հարավից սկսեցին գրոհել Վիեննան։ Միաժամանակ 6-րդ գվարդիական տանկային բանակը քաղաքը շրջանցում էր արևմուտքից՝ փորձելով չթողնել նացիստական զորքերի նահանջը դեպի արևմուտք։ Տանկային զորքերը հաղթահարեցին Վիեննայի անտառի լեռնային հատվածը, և չնայած տեղանքի դժվարանցանելիությանն ու գերմանացիների կատաղի դիմադրությանը, տանկերը շրջանցեցին Վիեննան և ապրիլի 7-ին դուրս եկան Դանուբի ափ՝ այդպիսով փակելով գերմանացիների նահանջի ճանապարհը։

Քաղաքը երեք կողմից շրջափակվում է խորհրդային զորքերի կողմից։ Ուկրաինական 3-րդ ճակատի զորքերը ստիպված էին մարտեր մղել յուրաքանչյուր թաղամասի և նույնիսկ յուրաքանչյուր շինության համար, որոնք հարմարեցվել էին ամուր կրակակետերի։ Հերթով գրավելով թաղամասերը՝ խորհրդային զորքերը գերմանացիների ուժերը բաժանում էին առանձին խմբերի և ոչնչացնում։ Ապրիլի 10-ին խորհրդային զորքերը, որոնք գրոհում էին հարավից և արևելքից, միացանքաղաքի կենտրոնը գրոհող խորհրդային զորամասերին։ Գերմանական կայազորը հարավից և արևելիքից սեղմվեց ԽՍՀՄ 4-րդ բանակի կողմից և հարավ-արևմուտքից ու արևմուտքից՝ 9-րդ և 6-րդ գվարդիական տանկային բանակների։ Այնուամենայնիվ գերմանացիները չէին պատրաստվում հանձնվել։ Նրանք կատաղի դիմադրություն էին ցույց տալիս։ Ապրիլի 11-ի գիշերը 4-րդ գվարդիական բանակը սկսեց անցնել Դանուբի ջրանցքը։ Ապրիլի 13-ին գերմանացիների պաշտպանությունը ճնշվեց[8][9][10][11]։

Գրոհի հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի գրոհի հետևանքով խորհրդային զորքերը ամբողջությամբ իրենց վերահսկողությունը հաստատեցին Վիեննա քաղաքի նկատմամբ և դուրս եկան Սանկտ Պյոլտենի սահմանագիծ՝ ամրանալով հարավում։ Ուկրաինական 3-րդ ճակատի զորքերը շարունակեցին առաջխաղացումը դեպի Գրաց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Освобождение Вены советскими войсками — одна из самых блестящих операций Великой войны». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.(ռուս.)
  2. Освободительная миссия Советских Вооруженных Сил во Второй мировой войне / Под ред. А. А. Гречко. — 2-е изд. — М.: ИПЛ, 1974. — С. 311—315. — 504 с.(ռուս.)
  3. «Die Wochen Presse» за февраль — март, 1965г. «Последний фронт», репортажи Теодора Россивала.(ռուս.)
  4. Россия и СССР в войнах ХХ века: Потери Вооружённых Сил / Г. Ф. Кривошеев. — М.: ОЛМА-ПРЕСС, 2001. — С. 306. — 608 с. — (Архив). — 5 000 экз. — ISBN 5-224-01515-4.(ռուս.)
  5. Великая Отечественная война. 1941—1945 гг. Справочное пособие/ Автор-составитель И. И. Максимов. — М.: ДИК, 2005. — ISBN 5-8213-0232-3(ռուս.)
  6. Коллектив авторов. Россия и СССР в войнах ХХ века: Потери Вооружённых Сил / Г. Ф. Кривошеев. — М.: ОЛМА-ПРЕСС, 2001. — С. 306. — 608 с. — (Архив). — 5 000 экз. — ISBN 5-224-01515-4.(ռուս.)
  7. Heldendenkmal der Roten Armee.(գերմ.)
  8. Glantz D. Colonel (ed.), 1986 Art of War symposium, From the Vistula to the Oder: Soviet Offensive Operations — October 1944 — March 1945, A transcript of Proceedings, Center for Land Warfare, US Army War College, 19-23 May 1986.(անգլ.)
  9. Bulgarian Armed Forces of World War II.(անգլ.)
  10. pp.665-756, Glantz D. Colonel (ed.), An overview of operations in Hungary, 1 January — 16 March 1945, 1986 Art of War symposium, From the Vistula to the Oder: Soviet Offensive Operations — October 1944 — March 1945, A transcript of Proceedings, Center for Land Warfare, US Army War College, 19-23 May 1986.(անգլ.)
  11. Bishop, Chris, The Military Atlas of World War II, Igloo Books, London, 2005 ISBN 1-904687-53-9(անգլ.)