Վերնաթագավորություն (կենսաբանություն)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վերնաթագավորությունը (կամ դոմենը) կենսաբանական սիստեմատիկայում համակարգում օրգանիզմների բարձրագույն խումբն է, որը ներառում մեկ կամ մի քանի թագավորություններ։
Դոմեն տերմինը առաջին անգամ առաջարկել է Կառլ Վյոզեն, որը բաժանել է բոլոր կենդանի էակներին 3 դոմենների (վերնաթագավորությունների)՝
- արքեաներ (Archaea)
- բակտերիաներ կամ էուբակտերիաներ (Eubacteria)
- էուկարիոտներ (Eukaryota)
Փաստորեն, Վյոզեն պրոկարիոտներին (բակտերիաներին) բաժանեց երկու վերնաթագավորության մեջ՝ արքեաներ և բակտերիաներ (էուբակտերիաներ)։
Բարձրագույն տաքսոնի այլընտրանքային համակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու կայսրությունների (ենթաթագավորությունների)՝ էուկարիոտներ և պրոկարիոտներ։
- Հինգ թագավորություններից կազմված համակարգ՝ պրոկարիոտներ (Prokaryota կամ Monera), նախակենդանիներ (Protista), սնկեր (Fungi), կենդանիներ (Animalia), բույսեր (Platae)։
Կարգաբանական խմբեր |
Վերնաթագավորություն — Թագավորություն — Ենթաթագավորություն — Վերնատիպ/Վերնաբաժին — Տիպ/Բաժին — Ենթատիպ/Ենթաբաժին — Վերնադաս — Դաս — Ենթադաս — Ինֆրադաս — Վերնակարգ — Կարգ — Ենթակարգ — Ինֆրակարգ — Վերնաընտանիք — Ընտանիք — Ենթաընտանիք — Վերնատրիբա — Տրիբա — Ենթատրիբա — Ցեղ — Ենթացեղ — Վերնասեկցիա — Սեկցիա — Ենթասեկցիա — Շարք — Ենթաշարք — Տեսակ — Ենթատեսակ — Կենսաձև/Տարատեսակ — Ենթատարատեսակ — Ձև — Ենթաձև |
Տաքսոնոմիա — Կենսաանվանական անվանակարգ |