Վերգինե Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1903 |
---|---|
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1990 |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | մանրէաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Միքայելյան Վերգինե Գևորգի (դեկտեմբերի 27, 1903, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1990), հայ խորհրդային մանրէաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1952), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1929-1935 թվականներին եղել է Երևանի քաղառբաժնի համաճարակագետը, 1935-1938 թվականներին և 1944-1950 թվականներին աշխատել Երևանի բժշկական ինստիտուտի համաճարակագիտության ամբիոնում, 1938-1944 թվականներին՝ ինստիտուտի տնօրեն[1], 1950-1954 թվականներին՝ տնօրենի տեղակալ, 1952-1954 թվականներին՝ սննդի հիգիենայի, 1954-1976 թվականներին՝ մանրէաբանության ամբիոնների վարիչ, 1975 թվականից՝ գիտական խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանում աղիքային (որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա) և մանկական վարակիչ հիվանդությունների համաճարակագիտության ուսումնասիրությանը, կանխարգելիչ միջոցառումների մշակմանը, իմունիտետի վրա անտիբիոտիկների ազդեցության և իմունոգենեզում հիպոթալամուսի դերի բացահայտմանը։ Ի․ Մեչնիկովի անվան համաճարակագիտության և մանրէաբանության համամիութենական գիտաբժշկական ընկերության վարչության անդամ է, դրա հայկական բաժանմունքի նախագահը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» 2 շքանշաններով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Administrator. «Մեր ռեկտորները». www.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 626)։ |
Նախորդող Եղիշե Շեկ-Հովսեփյան |
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր Վերգինե Միքայելյան 1938-1943 |
Հաջորդող Գևորգ Ղևոնդյան |
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- 1990 մահեր
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանրէաբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊԲՀ ռեկտորներ