Վերա Բուշֆիլդ
Վերա Բուշֆիլդ | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մինեսոտայի համալսարան, Dakota Wesleyan University?, տարրական դպրոց[1] և University of Wisconsin–Stout? (1912)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 9, 1889[2] |
Ծննդավայր | Miller, Հարավային Դակոթա, ԱՄՆ |
Վախճանի օր | ապրիլի 16, 1976 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆորթ-Քոլինս, Կոլորադո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Harlan J. Bushfield? |
Վերա Բուշֆիլդ (անգլ.՝ Vera Calahan Bushfiled, օգոստոսի 9, 1889[2], Miller, Հարավային Դակոթա, ԱՄՆ - ապրիլի 16, 1976, Ֆորթ-Քոլինս, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Հարավային Դակոտայի առաջին տիկինը 1939-1943 թվականներին, Հարավային Դակոտայից ԱՄՆ-ի սենատորը 1948 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 26-ը։ Նա նշանակվել է սենատոր, որպես իր մահացած ամուսնու փոխարինող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերա Կալահանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 8-ին Միլլերում՝ Հարավային Դակոտայում (նույն թվականին Հարավային Դակոտան պաշտոնապես ստացել է նահանգի կարգավիճակ)։ Նրա ծնողները՝ Մորիս Կալահան և Մարի Կալահան, եղել են ֆերմերներ, ովքեր վերջերս տեղափոխվել են Այովա, բացի Վերայից, նրանք դաստիարակել են նրա երկու քույրերին ու եղբորը[3]։
1912 թվականին ավարտել է Մենոմինի, Վիսկոնսինի նահանգի Ստաուտի ինստիտուտի հայրենական գիտության ֆակուլտետը[4]։ Ավելի ուշ նա սովորել է Մինեսոտայի համալսարանում։ 1912 թվականի ապրիլի 15-ին Վերա Կահալանն ամուսնացել է Հարլան Բուշֆիլդի՝ Միլլերում ծնված և մեծացած փաստաբանի հետ։ Ամուսնությունից հետո, Վերան ստացավ ամուսնու ազգանունը։ Բուշֆիլդներն ունեցել են երեք երեխա՝ Մերի, Ջոն և Հարլան կրտսերը[3]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերայի ամուսինը, Հարլանը, ներգրավվել է պետական քաղաքականության մեջ և, ի վերջո, գլխավորել Է Հարավային Դակոտայի Հանրապետական կուսակցությունը։ Ավելի ուշ 1939-1943 թվականներին նա զբաղեցրել է Հարավային Դակոտայի նահանգապետի պաշտոնը։ Նույն ժամանակ Վերան դարձավ այդ նահանգի առաջին տիկինը։ Երբ 1942 թվականի նոյեմբերին Հարլանին ԱՄՆ Սենատ ընտրեցին, նա աշխատում էր կանոնների և ֆինանսների կոմիտեներում, ինչպես նաև Կոլումբիայի շրջանում, գյուղատնտեսության և անտառային տնտեսության և հնդկացիների հարցերով կոմիտեներում։ Բուշֆիլդը վաստակել է Ռուզվելտի նոր կուրսի ծրագրերի առաջատար իզոլյացիոնիստի և բացահայտ հակառակորդի հեղինակությունը[5]։
Հոկտեմբերի 6-ին Հարավային Դակոտայի նահանգապետ Ջորջ Նիքսոնը Վերա Բուշ Ֆիլդին նշանակել է իր պաշտոնում, որպեսզի լրացնի ամուսնու պաշտոնավարման ժամկետը[3][6]։
1948 թվականի դեկտեմբերի 26-ին Բուշֆիլդը հրաժարական տվեց[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=B001169
- ↑ 2,0 2,1 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Etats-Unis House of representatives Office of history and preservation, House (U S. ), Committee on House Administration Staff Women in Congress, 1917-2006. — Government Printing Office, 2006. — 1020 с. — ISBN 9780160767531
- ↑ Suzanne O'Dea Schenken, Suzanne O'Dea From Suffrage to the Senate: An Encyclopedia of American Women in Politics. — ABC-CLIO, 1999. — 1007 с. — ISBN 9780874369601
- ↑ Larry Pressler, U.S. Senators From the Prairie (Vermillion, SD: Dakota Press, 1982): 125–126; “Senator Bushfield of S. Dakota Dead,” 28 September 1948, New York Times: 27.
- ↑ Karen Foerstel Biographical Dictionary of Congressional Women. — Greenwood Publishing Group, 1999. — 332 с. — ISBN 9780313302909
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Բուշֆիլդ» հոդվածին։ |
|