Jump to content

Վեր (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեր
ՄշակողHeavy Iron Studios?
ՀրատարակիչTHQ
ԴիստրիբյուտորNintendo eShop
ԿոմպոզիտորՄայքլ Ջակինո
ՎայրՎենեսուելա
Թողարկման թվականմայիսի 26, 2009
ՊլատֆորմներNintendo DS, Wii, Xbox 360, Playstation 2, PlayStation 3, Windows և մաքՕՍ
Ժանրարկածային էքշն
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
Կրիչթվային ներբեռնում

«Վեր», տեսախաղ, որը հիմնված է համանուն մուլտֆիլմի հիման վրա։ Թողարկվել է 2009 թվականի մայիսի 26-ին։ Տեսախաղը ստեղծվել է «Disney Interactive Studios», «Heavy Iron Studios» և «Pixar» ընկերությունների կողմից։

Պատմությունը կենտրոնանում է տարեց այրի Կառլ Ֆրեդրիկսենի և Ռասսել անունով մանկահասակ տղայի վրա, ովքեր օդապարիկներից կախված տան մեջ թռչում են դեպի Հարավային Ամերիկա։

PS3, Xbox 360 և Wii տարբերակները խստորեն հետևում են մուլտֆիլմի սյուժեին՝ ընդգրկելով տասնմեկ մակարդակ՝ որոշ փոփոխություններով։ PS2, PSP և համակարգչային տարբերակները ավելի թեթև են հարմարեցված։ Դրանցում Կառլը և Ռասսելը փորձում են ավելի երկար ուղիներ հաղթահարել ջունգլիների միջով՝ ձգտելով հասնել Դրախտային ջրվեժին։ Այդ տարբերակներն ունեն ավելի քան 20 մակարդակ։

«Վեր» տեսախաղը հետևում է ֆիլմի սյուժետային գծին, որտեղ Կառլը, Ռասսելը և Դագը գնում են Վենեսուելայի ջունգլիներով։ Բոլոր նշված կերպարները կան խաղում։ Խաղը նախատեսված է մի քանի օգտատիրոջ համար, իսկ հիմնական խաղին ավելացված է օդային պայքար։

PlayStation 3-ի տարբերակը Pixar-ի առաջին խաղն էր, որն աջակցում է մրցանակային համակարգին։ Այս և Xbox 360 տարբերակները հասանելի են առցանց նվաճումներում, որոնք նշված են Wilderness Explorer նշաններով։

Քննադատություն և ակնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Metacritic-ի ամփոփագրի՝ PlayStation 3, Wii, Xbox 360 և PC տարբերակները ստացել են «խառը» ակնարկներ, իսկ DS տարբերակը ստացել է «հիմնականում անբարենպաստ ակնարկներ»[1][2][3][4]։ Ճապոնիայում խաղը տեղափոխվել է DS և Wii և հրապարակվել E Frontier-ում 2009 թվականի դեկտեմբերի 3-ին։ Famitsu-ն DS տարբերակը գնահատել է չորս հատ վեց, իսկ Wii տարբերակը՝ երեք յոթ և մեկ վեց[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Up». Metacritic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «Up». Metacritic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Up». Metacritic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Up». Metacritic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. Comments: 0, rawmeatcowboy |. «Famitsu - more review scores». GoNintendo (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)