Վարագ Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարագ Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1937 |
Ծննդավայր | Ջրառատ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 29, 2012 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (2008) |
Մասնագիտություն | գրականագետ և բանասեր |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան և Գևորգյան հոգևոր ճեմարան |
Վարագ Սենիկի Ներսիսյան (հունիսի 19, 1937, Ջրառատ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 29, 2012, Երևան, Հայաստան]), հայ անվանի գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր (2008)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1937 թվականի հունիսի 19-ին, Շիրակի մարզի Ջրառատ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում (1945-1956 թվականներ)։ 1963 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1968 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում։ 1984 թվականից զբաղեցրել է հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի պաշտոնը։ 1971 թվականին պաշտպանել է թեկնածուական, 2008 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ։ Տարբեր տարիների դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Գևորգյան հոգևոր ճեմարանում և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հեղինակ է հայ հին գրականության վերաբերյալ գիտական բազմաթիվ հոդվածների։ Տպագրվել է «Պատմաբանասիրական հանդես», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին» պարբերականներում, «Գրականագիտական հանդես» տարեգրքում։ Հրապարակել է «Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները» (1976), «Հայ միջնադարյան տաղերգության ժանրերն ու տաղաչափությունը» (2008) մենագրությունները։ Համահեղինակ է հայ գրականության 6-րդ դասարանի դասագրքի (1994 թվականին հրատարակված), 2011-2012 ուսումնական տարվա 9-րդ[1] և 2014-2015 ուսումնական տարվա 10-րդ[2] դասարանների դպրոցական դասագրքերի։ Հեղինակել է «Հայ հին գրականություն» (2013) բուհական ուսումնական ձեռնարկը։
Աշխատությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները»[3], (13-16դդ.), Երևան, 1976, 316 էջ
- «Ոսկեփորիկ, նմուշներ հայ հին և միջնադարյան արձակից, առաջաբան»[4], (Ա. Մադոյանի հեղինակակցությամբ), Երևան, 1977, 290 էջ
- «Հայոց հին և միջնադարյան արձակի քրեստոմատիա», Երևանի պետական համալսարան, Երևան, 1981, (Ա. Մադոյանի հեղինակակցությամբ)
- «Հայ միջնադարյան գրականության համառոտ պատմություն»[5] (Վ. Ս. Նալբանդյանի և Հ. Գ. Բախչինյանի հեղինակակցությամբ, հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, 1986, 166 էջ
- «Հայ գրականություն» դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, Երևան, 1994, 304 էջ (Լ. Մնացականյանի աշխատակցությամբ)
- «Ոսկեփորիկ, հայ հին և միջնադարյան արձակի ժողովածու»[6], (Ա. Մադոյանի հետ համատեղ), Երևան, 1997, 416 էջ
- «Հայ գրականություն 6» հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, 1997, 144 էջ (Լ. Մնացականյանի հետ միասին)
- «Գրականություն 6» հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, 2001, 240 էջ (Լ. Մնացականյանի աշխատակցությամբ)
- «Շարական». «Մատենագիրք Հայոց»[7], քննական բնագրի կազմում և առաջաբան, Անթիլիաս, 2007, հատոր Ը, 674 էջ
- «Հայ միջնադարյան տաղերգության ժանրերն ու տաղաչափությունը», (10-18դդ.) «ՀՀ ԳԱԱ, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 2008, 224 էջ
- «Գրականություն» 9-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2008, 238 էջ ( Լ. Մնացականյանի աշխատակցությամբ),
- «Հայ գրականություն 10» Դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10-րդ դասարանի համար, Երևան, 2009, 207 էջ ( Լ. Մնացականյանի աշխատակցությամբ),
- «Հայ հին գրականություն»- ուսումնական ձեռնարկ[8], Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2013, 246 էջ
Վարագ Ներսիսյանը նաև բազմաթիվ հոդվածների և գրախոսությունների հեղինակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայ գրականության դասագիրք 9-րդ դասարանի համար». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Հայ գրականության 10-րդ դասարանի դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները (XIII-XVI դդ.)(չաշխատող հղում)
- ↑ ՈՍԿԵՓՈՐԻԿ. Նմուշներ հին և միջնադարյան արձակից
- ↑ Հայ միջնադարյան գրականության համառոտ պատմություն(չաշխատող հղում)
- ↑ Ոսկեփորիկ, հայ հին և միջնադարյան արձակի ժողովածու(չաշխատող հղում)
- ↑ «Շարական». «Մատենագիրք Հայոց»,հատոր Ը
- ↑ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,Նոր հրատարակություններ». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-11-18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարագ Ներսիսյանի «Հայ հին գրականություն» ուսումնական ձեռնարկի մասին Արխիվացված 2014-03-20 Wayback Machine
- Վարագ Ներսիսյանի հեղինակած դասագրքերի մասին Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարան